Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորական» համույթը «Վիվատ, Պոբեդա» փառատոնում գրավել է առաջին տեղը

Մայիս 03,2014 12:55

ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» երաժշտական համույթը մասնակցել է Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում անցկացված «Վիվատ, Պոբեդա» բանակային երգի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին և զբաղեցրել է մրցույթային առաջին տեղը:

16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի երաժշտական խմբերը:

Փառատոնային մի քանի օրերի ընթացքում «Զորական» համույթը ներկայացել է տարբեր կատարումներով, իսկ Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երևան» ջազային ստեղծագործության կատարումն օգնել է հայ երգիչներին ստանալ փառատոնի առաջին մրցանակը: Երաժշտական ոլորտի անվանի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին բարձր գնահատել է «Զորական» համույթի կատարողական վարպետությունն ու բեմական կեցվածքը:

Փառատոնն անցկացվել է ՌԴ պաշտպանության նախարարության, Դաշնային սահմանային ծառայության, ներքին գործերի, ինչպես և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձր հովանու ներքո:

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031