Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լարիսա Ալավերդյան եւ Հովհաննես Իգիթյան

Մայիս 13,2014 17:06

«Ընդդեմ իրավական բռնության» հասակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի բանավեճը: Թեման՝ Զինադադարի 20-ամյակը եւ ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունները Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ուորլիքը ներկայացրել է ԱՄՆ-ի քաղաքականության նոր տարբերակը՝հանդես գալ ոչ որպես դիտորդ հակամարտության կարգավորման գործում,այլ որպես ակտիվ մասնակից,ելնելով նոր ստեղծված աշխարհա-քաղաքական իրավիճակից՝Ռուսաստանի մեկուսացումից,Ղրիմի խնդրից և այլն:ԱՄՆ հասկանում է որ Ռուսաստանը այս դեպքում համաձայն կլինի Ղարաբաղյան հարցի ցանկացած լուծման,միայն թե չարծածվի Ղրիմի հարցը:Մյուս կողմից.Եվրոպան ցանկանում է ստանալ էներգակիրների այլընտրանքային աղբյուր՝ի դեմս ադրբեջանական և հարակից երկրների էներգակիրների և սկսել է սիրաշահել Ադրբեջանին….:Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներին:Տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է ինքնիշխան երկրների միջև:Մեր դեպքում տարածքային խնդիրներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև՝Ադրբեջանը անեքսիայի է ենթարկել Արծվաշենը շրջակա տարածքներով,Հայաստանը առանց Ադրբեջանի հետ պայմանավորվածության օգտագործում է Քյարքիի տարածքները:Նշված տարածքների կարգավիճակի շուրջն էլ պետք է բանակցեն երկու կողմի նախագահները հանդիպումների ընթացքում:Ազգերի ինքնորոշման սկզբունքը գործում է որևէ երկրի ազգային առանձին միավորումների միջև ծագած հարաբերությունների դեպքում:Ղարաբաղի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրացնում է իր ինքնորոշման իրավունքը:Լեռնային Ղարաբաղի/այս դեպքում ճիշտ կլիներ ձեռնպահ մնալ Լեռնային բառը օգտագործելուց,որովհոտև հայերով բնակեցված են եղել նաև դաշտային Ղարաբաղը/ոչմի փաստաթղոի տակ չի ստորագրել,որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,Հայաստանի Հանրապետությունը՝ստորոգրել է,հետևաբար ճիշտ կլինի բանակցությունների սեղանին նստեր Լեռնային Ղարաբաղի իշխանությունը,իսկ Հայաստանի իշխանությունների պահանջով Ղարաբարին տրվի այնպիսի կարգավիճակ ՄԱԿ-ում,որպեսզի նա կարողանա իր իրավունքները պաշտպանի իր հետ կապված հարցերում:Այս դեպքում Ադրբեջանին կզրկենք մի քանի կոզրներից,որը նա միշտ օգտագործում է Հայաստանի Հանրապետության դեմ:Համաշխարհային հանրության կողմից ղարաբաղյան հարցը այլ կերպ կընդունվի,քան հիմա է:Ներկայիս քաղաքական գործիչների զգալի մասը ծանոթ չեն ղարաբաղյան հարցի շարժառիթներին և երբ նրանք քաղաքականություն են մտել,նրանց ներկայացրվել է հակամարտության կողմ Հայաստանի Հանրապետությանը,նրանք ել բանակցությունների սեղանի շորջ տեսնում են Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներին:Հակամարտության կարգավորման հարցը արդեն կապում են ՄՄ-ին միանալու Հայաստանի Հանրապետության որոշման հետ:Եթե բանակցություններին մասնակցեր ԼՂ-ն,այդպիսի խնդիրներ կամ կասկածներ չէին ծագի:Կարծում եմ հենց հիմա ՀՀ-ի իշխանությունները պետք է բանակցությունների սեղան վերադարձնեն ԼՂ-ին:

  2. Seyran says:

    Մյուս կողմից,բանակցություններին ԼՂ-ի վերադարձից հետո Ադրբեջանը պետք է պատասխանի,թե այդքան ռազմական պատրաստությունները ում դեմ է ուղղված,եթե ոչ իր հարևան երկրների:Այ այստեղ կգործի հարևան երկրների տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի սկզբունքը:Նա ,հո չի ասի,որ զինվում է որպեսզի ԼՂ-ի դեմ կռվի:

Պատասխանել