Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ուզում են ՀԷՑ-ը սնանկացնեն եւ տան Գազպրոմին»

Մայիս 14,2014 20:16

«Ես խոսելու եմ քաղաքացու եւ էկոլոգների շահերից: Էլեկտրաէներգիայի գինը չափազանց, չհիմնավորված բարձր է: Գազի գնի թանկացման արդյունքում հոսանքի գինը պետք է ավելանար 1.2 դրամ: Դա է տնտեսական հաշվարկը: Բայց ավելացել է 8 դրամ»,- այսօր ԱԺ-ում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա դժգոհեց, որ Հայէլցանցերում միջին աշխատավարձը 220-230 հազար դրամ է. «Ինչի՞ համար: Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ը կամ Գազպրոմը Հայաստանի միջին աշխատավարձից ուղիղ 2 կամ 2.2  անգամ ավելի լինեն՝ աշխատավարձի առումով: Ինչո՞ւ պետք է իրենց մոտ աշխատողների քանակն այնքան լինի, օրինակ, Գազպրոմը թանկացումից հետո 1000 հոգի նոր աշխատող է ընդունել: Ինչո՞վ է քաղաքացին մեղավոր, որ այս սակագինը ուռճացնում-ուռճացնում են, ու բոլորը պիտի վճարեն դա: Ի՞նչ կլինի, որ հեռանկարով նայեք: Ուզում են ՀԷՑ-ը սնանկացնեն եւ տան Գազպրոմին: Ինչքանով է իմ ինֆորմացիան հավաստի՝ ես չգիտեմ: Բայց քաղաքացին կընկնի Գազպրոմի սակագների ճնշման տակ, որը գնալով ուժեղանում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031