Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռչակագիրը նույնն է, չի փոխվել, իսկ ձեր «սկզբունքները» հերթական անգամ փոխվել են». Արամ Մանուկյան

Օգոստոս 24,2026 23:59 Share

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը գրում է.

«Հռչակագիրը մեր երկրի հիմնաստեղծ փաստաթուղթն է, որը ոչ մեկ չի կարող փոփոխել։ Սա քննարկման ենթակա չի։

Այս տեսանյութում ՔՊ կարկառուն ներկայացուցիչները կարդում են Հայաստանի Անկախության Հռչակագիրը, այն ՔՊ-ականները, որ 8 տարի անց ապազգային արշավ կսկսեն մեր երկրի ծննդականի նկատմամբ։

Բայց իրենց դեպքում նորմալ է։

Սկզբից ոչմիթազական էին, հետո ցանկացած զիջման պատրաստ, սկզբից «Արցախը Հայաստան էր և վերջ», հետո բացեիբաց հայտարարում են, որ գիտակցված ռազմավարություն է եղել Արցախից ձերբազատումը հանուն «ինքնիշխանության» և «Հայաստանի փրկության» (տե՛ս 2025 թ. օգոստոսի 23-ի Փաշինյանի ուղերձը Անկախության Հռչակագրի 35 ամյակի առթիվ)։ Նույն անսկզբունքայնությամբ ու Ալիևի պահանջները կատարելու պահանջով կուրանան այն Հռչակագիրը, որը 8 տարի առաջ հպարտորեն կարդում էին։

Հռչակագիրը նույնն է, չի փոխվել, իսկ ձեր «սկզբունքները» հերթական անգամ փոխվել են»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31