Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացած հեռախոսն էին փնտրում` գաղտնի փականով դանակ հայտնաբերեցին

Մայիս 20,2014 10:57

Մայիսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Բ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Ս.-ին:

Ոստիկանություն հրավիրված, 1960 թ. ծնված Արագած Ղ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 23.30-ին Գևորգ Բ.-ն Խանջյան փողոցում իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել է բջջային հեռախոս:

Գևորգ Բ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21,5 սմ երկարությամբ, 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են դատաապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031