Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավոր փորագրություն

Մայիս 23,2014 17:47

Մայիսի 22-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Գ.Վ.-ին հասցեագրված, Արթիկ քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Մ.-ի կողմից բերված 100սմx5սմx5սմ չափերի փայտյա շինանյութի զննությամբ, փայտի մեջ փորված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ, որոնց մեջ առկա էին 0,4 և 0,7 գրամ քաշերով կանաչադարչնագույն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ, և պոլիէթիլենով փաթեթավորված երեք առանձին փաթեթ, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա էին մեկական B-8 գրառմամբ սպիտակ գույնի օվալաձև դեղահաբ՝ 1,2 գրամ ընդհանուր կշռով: Հավելենք, որ փայտյա շինանյութը նախատեսված է եղել փայտափորագրման աշխատանքների համար: Հայտնաբերված զանգվածները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031