Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը` ընդդիմախոսներին. «Բոլորի մեղքերը անվանական հատ-հատ կարող եմ նշել»

Մայիս 23,2014 20:13

«Նրանց բոլոր մեղքերը կարող եմ անվանական հատ-հատ նշել, թե ով ինչ է արել»,- ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով քննարկման ժամանակ զգուշացրեց իրենց ընդդիմախոսներին` ոչ իշխանական ուժերի շարքերում և նրանց կողքին կանգնած անձանց:

Հետո հայտարարեց. «Խնդիրը քաղաքականության մեջ է, մեր գործընկերներն էլ են նշում, թե կառավարության ծրագրի բովանդակային քննարկում չեն արել: Քառյակը մրզավազքի մեջ է, թե ով ավելի ուժեղ պետք է քննադատի, դատափետի այս իշխանությանը, կառավարութանը, ՀՀԿ-ին` մոռանալով իրենց շարքերում եղածների, իրենց կողքի մարդկանց նախկինում գործած մեղքերը»:

Այնուհետև կարծիք հայտնեց, թե «քառյակը շփոթված փորձում է Տիգրան Սարգսյանի վրա գցել ամեն ինչ» ու հավելեց. «Այսօր չքվեարկելով, ինչ- որ դիրքորոշում հայտնելով շփոթման մեջ փորձում են պատասխանատվության սլաքը մղել ՏիգրանՍարգսյանի վրա: Մենք` նաև ի պատիվ Հովիկ Աբրահամյանի` նշում ենք, թե անցյալին էլ չենք նայում, ընդունում ենք, որ նոր իրավիճակ է և գնում ենք առաջ»:

Այնուհետև նշեց. «Ինչպես պարոն Մելքումյանն է ասում, եկեք կառավարությանը վեց ամիս ժամանակ տանք»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե իրենք          կառավարության ծրագրի բովանդակային քննարկում արել են ու ընդգծեց վարչապետի վճռականության հանգամանքը. «Ես վարչապետին ասել եմ, թե ինքը պետք է ունենա վճռականություն և ժողովրդին ասի` մեկ ամսում կարող եմ այսքանը, երեք ամսում` այսքանը և դա անի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031