Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի մեքենայի վրա ծաղկեպսակ են փակցրել

Մայիս 23,2014 23:34

Այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:

Նիստի հենց սկզբում Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ իր ընտանիքին պատկանող երազ մակնիշի մեքենայի վրա անհայտ անձինք ծաղկեպսակ են փակցրել. «Եւս մեկ անգամ իշխանությունները ապացուցում են, որ այս ամենը պատվեր է, բայց ես ոչինչ չունեմ ապացուցելու, ոչ մեկից վախենալու բան չունեմ, խնդիրը ես չեմ, մեր պետությունն է, որ անկում է ապրում»:

Ազատամարտիկի մարտական ընկերները ծափահարեցին ու «ճիշտ է, այո, կեցցես» բացականչություններով սկսվեց դատական նիստը:

Փաստաբան Արա Զաքարյանը կրկին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխելու վերաբերյալ եւ անդրադառնալով դատարանի ավելի վաղ ունեցած մտավախությանը, թե  Վոլոդյա Ավետիսյանը կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա, այժմ վերացել է: Նա նաեւ  առաջարկեց պարոն Ավետիսյանին ազատ արձակել գրավի դիմաց:

Բայց դատարանն այս անգամ էլ մերժեց:

Դատական նիստը ընդմիջվեց դատարանի որոշումից դժգոհ ազատամարտիկների աղմուկով: Նրանք դատավորին մեղադրեցին «Սերժիկի պատվեր» կատարելու մեջ: Ազատամարտիկների դժգոհությունը շարունակվեց դատարանի բակում: Նրանք փակեցին դատարանի դիմացի փողոցը եւ թույլ չէին տալիս, որ Ավետիսյանին կալանավայր ուղեկցող մեքենան դուրս գա: Նրանք նաեւ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի գոռում էին «Վոլոդյա, ազատություն»:

Իսկ ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ զգուշացրեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող ակցիա էր հաջորդ անգամ ավելի կոշտ միջոցների են դիմելու. «Մեր նախազգուշական ակցիան համարեք ավարտված ու բաց թողեք մեքենան: Հաջորդ անգամ չենք թողնելու, մենք պարզապես ցույց տվեցինք, որ կարող ենք չթողնել»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի երեսունին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031