Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը եկավ Սերժ Սարգսյանի հետ. Հովիկ Աբրահամյանն ավելի ուշ միացավ նախագահին

Մայիս 24,2014 12:12

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀԿ 15-րդ համագումարը: Համագումարին մասնակցում է նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա շենք մտավ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության մյուս անդամների հետ: Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը շենք մտավ նախագահի շքախմբից մեկ րոպե առաջ եւ արագ գնաց գրանցվելու, ապա մոտեցավ նախագահին ու մինչեւ դահլիճ միասին շարունակեցին ճանապարհը:

Տիգրան Սարգսյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել: Ասաց առաջիկայում հանգամանալից կխոսի այն ամենի մասին, ինչը կհետաքրքրի լրագրողներին: Լրագրողները նախկին վարչապետից ցանկանում էին իմանալ`ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, փաստեց, որ իր վարչապետության օրոք ՀՀ–ում գործում էր ստվեր և այժմ խաղի կանոններ են փոխվում։
Համագումարին մասնակցում են նա եւ գործող և նախկին մարզպետներ, նախարարներ: Նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով նույնպես չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո իրեն դեռ հարյուր օր է հարկավոր ։

Չնայած ՀՀԿ–ն հայտարարել էր, որ քաղաքական այլ կուսակցություններից և շրջանակներից հրավիրյալներ չեն լինելու, այդուհանդերձ, այսօր համագումարին մասնակցում են նաև Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, մտավորականներ, ինչպես նաև Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը։

Շարքային ՀՀԿ-ականներն, ի դեպ համագումարի էին գալիս ավտոբոսներով: Հիշեցնենք, տարիներ առաջ այդպես համագումարի եկան Տիգրան Սարգսյանի կառավարության անդամները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031