Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը`Մոսկվայի ինքնաթիռի միջադեպի մասին

Մայիս 26,2014 17:37 Share
Seyran Ohanyan

«Խուճապը մեծ չէր, տեխնիկական փոքր խնդիր է եղել, և ինքնաթիռը հետ վերադարձվեց»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք,որ Մոսկվայում հարկադիր վայրէջք է կատարել Երևան մեկնող ինքնաթիռը, որի ուղևորների թվում եղել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Կես ժամ գրեթե մենք օդում էինք, հետ վերադարձվեց, և իհարկե, հետո մենք ժողովրդի հետ միասին եկանք Հայաստան»,-ասաց նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել