Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում դատվածը` նոր խոստովանությամբ

Հունիս 04,2014 11:02

Մարտի 10-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1948 թ. ծնված Մաքսիմ Ս.-ն և հաղորդում տվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող իր կիսակառույց տան լոգարանի պատուհանը հրել-բացելով` գողացել են 100 մ պղնձյա մալուխ և էլեկտրական գործիքներ` պատճառելով մոտ 120.000 դրամի նյութական վնաս:

Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բայց սա դեռ ամենը չէ: Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել նաև 1939 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն և հաղորդում տվել, որ իր տան ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հմայակ Շ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հմայակ Շ.-ն ձերբակալված է

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30