Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ

Հունիս 04,2014 13:04

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին ուղղված Երևան ք.-ի Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ սկսած 2007թ–ից Կոմիտասի պողոտա հ.5 հասցեի հողատարածքի սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ–ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են քաղաքաշինական փաստաթղթեր երկու նկուղային հարկերով և վերգետնյա 48.0 մ. բարձրությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար, որոնք փոփոխման են ենթարկվել կապված տարածքում գտնվող էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման և հարակից շենքերի բնակիչների պահանջով հարկայնության նվազեցման հետ։ Քննարկվող տարածքը երբևէ չի հանդիսացել ընդհանուր օգտագործման, պարսպապատված է եղել և հանդիսացել է էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի սպասարկման տարածք։
Բնակիչների հետ Երևանի քաղաքապետարանում բազմաթիվ քննարկումներից և կառուցվելիք շենքի չափորոշիչների վերաբերյալ համաձայնության գալուց հետո, 02.10.2012թ-ին կառուցապատողին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառույցի բացարձակ նիշը սահմանափակելով 24.0 մ. բարձրությամբ՝ մեկ նկուղային և յոթ վերգետնյա հարկայնությամբ։

Հարկ ենք համարում նշել, որ կառուցվող շենքը Կոմիտասի պողոտա հ.5ա շենքից գտնվում է 25,0 մ. հեռավորության վրա՝ ինչը հստակ բավարարում է արևահարման ռեժիմի պահպանման համար։

Ըստ իրավասու կազմակերպությունների կողմից տրված դրական եզրակացությունների 2008թ-ին և դրանից հետո համաձայնեցված նախագծերում պահպանված են քաղաքաշինական նորմերը:

Հաշվի առնելով հարցի վերաբերյալ ձևավորված հասարակական հնչեղությունը մինչ նախագծի վերգետնյա մասի համաձայնեցումը, այն լրացուցիչ ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն և նախագծի վերաբերյալ վերջիններիս կողմից տրվել է դրական եզրակացություն։

Խնդրի վերաբերյալ 08.11.2012 թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի մերժվել է մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացված վնասների փոխհատուցման պահանջը։

Հարկ է նաև նշել, որ իրավասու մարմինների կողմից կառուցապատողին չի տրվել ծառահատման թույլտվություն և կառուցապատողը մեկ ծառահատման դեպքի համար ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության կողմից 27.09.10թ. տուգանվել է 130.0 հազ դրամի չափով:

Ներկա պահին աշխատանքները կատարվում են կառուցապատողին տրված ճարտարապետաշինարարական փաստաթղթերին համապատասխան։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30