Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու առաջացավ հոսանքի թանկացման խնդիր. «Հայոց աշխարհ»

Հունիս 06,2014 12:30

Մինչ էներգետիկ ոլորտի ընկերությունները չեն շտապում իրենց արտադրանքի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել, դա պատրաստվում է անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Վերջին շրջանում հանձնաժողովը սովորություն է դարձրել էներգետիկ համակարգի սակագները բարձրացնել սեփական նախաձեռնությամբ։

Հարց է առաջանում. իսկ գուցե ներկա ֆինանսական վիճակը լիովին բավարարո՞ւմ է ոլորտում գործող ընկերություններին։ Ամեն դեպքում, նրանք կարծես հակված չեն սակագների բարձրացման, այլապես հայտ կներկայացնեին։ Ստացվում է, որ հանձնաժողովն ավելի շատ է մտածում համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի մասին, քան վերջիներս։

Ինչեւէ, հանձնաժողովի հաշվարկները ցույց են տվել, որ էներգետիկ համակարգում առաջացած ֆինանսական ճեղքվածքները փակելու համար հարկավոր է 20 մլրդ դրամ։ Ընդ որում՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ այդ գումարը պետք է ապահովվի սպառողների հաշվին։ Ըստ այդմ, անհրաժեշտ է 3,8-4,3 դրամով թանկացնել հոսանքը։

Ինչո՞ւ առաջացավ այս խնդիրը, մանավանդ էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող որոշ գործոններ մնացել են անփոփոխ. չնայած վերջին օրերին շրջանառվող տեղեկատվության, թե Հայաստան ներմուծվող երկնագույն վառելիքի սակագինը բարձրացել է, այնուհանդերձ գազը սպառողներին, այդ թվում՝ էներգետիկ համակարգի ընկերություններին վաճառվում է միեւնույն գնով։ Էական փոփոխությունների չեն ենթարկվել նաեւ փոխարժեքները։

Փոխարենը՝ նույնը չի կարելի ասել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մասին։ Վերջին թանկացումից հետո Հայաստանում նկատվում է էներգաարտադրության անկում. անցած տարի ոչ միայն չավելացավ, այլեւ նույնիսկ 4,1 տոկոսով նվազեց։ Միտումը շարունակվում է նաեւ այժմ։ Տարեսկզբի չորս ամիսներին հոսանքի արտադրությունը կրճատվել է 1,5 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ մինչեւ սակագների վերջին բարձրացումը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը բարձր տեմպով ավելանում էր։ Ասենք, որ վերջին թանկացմանը նախորդող տարվա ընթացքում էներգետիկ համակարգում ավելի քան 8 տոկոսով շատ հոսանք էր արտադրվել։

Սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հանգեցրել է սպառման ծավալների նվազեցման։ Մի բան, որ սկսել է բացասաբար անդրադառնալ ընկերությունների ֆինանսական վիճակի վրա։ Առավել եւս, որ նախորդ սակագները հաշվարկվել էին արտադրության ծավալների որոշակի աճի համար։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30