Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ

Փետրվար 12,2024 14:58 Share

էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ:

✅Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`

➡️քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում,

➡️գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում,

➡️քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում,

✅ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

• Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։

Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել