Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Լիվերպուլ»-ը ցանկանում է ձե՞ռք բերել Յուրա Մովսիսյանին. Caughtoffside

Հունիս 06,2014 20:10

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Բրենդան Ռոջերսը հետաքրքրված է «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով, հայտնում է «Քոթօֆսայդ»-ը՝ նշելով, որ Ռոջերսն այս շաբաթ, կիրակի բանակցություններ կսկսի Մովսիսյանի գործակալի հետ:

Հաղորդվում է, որ իռլանդացի մարզիչը հետևել է 26-ամյա ֆուտբոլիստի ռուսական ակումբում ունեցած ելույթներին, որի ընթացքում նա 20 գոլ է խփել 35 խաղերում:

Ֆուտբոլային լրատվականը նշում է, որ Ռոջերսը պետք է շտապի, քանի որ նա լավ հասկանում է, որ Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված նաևԱնգլիայի և Գերմանիայի մի շարք ակումբներ ևս:

Մովսիսյանն իր տեղափոխության մասին ասել է. «Ես լսել եմ, որ ինձնով հետաքրքրվում են Գերմանիայում և Անգլիայում, տեսնենք, թե որքանով է դա լուրջ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Շատ կներեք, այդ վերնագրում հարցական նշանն ինչու եք “ձեռք բերել” բառի վրա դրել: ավելի շատ տրամաբանական կլիներ “ցանկանում” բառի վրա դնել: թե չե կասկածում եք որ ձեռք կբերի, կարող է “ձեռք չբերի” ինչ անի, գողանա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30