Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին

Հունիս 12,2014 19:54

Իսկ Դավիթաշենում ծանոթացավ Ոստիկանության զորքերի նոր մասնաշենքի շինաշխատանքների ընթացքին

Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:

Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին`  վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հետևողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:

Ոստիկանության պետը ներկայացրեց նաև Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն   աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները:

***

Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ոստիկանության զորքերի՝ Դավիթաշենում կառուցվող նոր մասնաշենք, ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին, շրջեց աշխատասենյակներում, ուսումնական ու ցուցադրական սրահներում:

 

ՀՀ Ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30