Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդական երաժշտության նվիրյալները համերգ կտան

Հունիս 14,2014 13:45

Հայ ազգային մշակույթը երկրի հիմնասյունն է: Որքանով տեր կկանգնենք մեր ժառանգությանը, կգնահատենք ազգային արժեքներն ու դիմագիծը, այնքանով էլ կանխորոշված կլինի մեր ճակատագիրը: Հաճախ ենք տրտնջում, թե հարեւան երկրները յուրացրել են մեր այս կամ այն մշակութային հարստությունը: Բայց մի՞թե նաեւ ինքներս չենք դրա մեղավորը՝ մեր շարունակական անփույթ եւ անտարբեր վարքագծով: Այս մտահոգությամբ ստեղծվեց Հայ ավանդական երաժշտության համույթը՝ հայտնի թառահար Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ:

Սկզբի համար, համագործակցելով ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատողների հետ, մանրանկարներից եւ պահոցներում պահվող մատյաններից դուրս բերվեցին ավանդական նվագարանների նկարագրերը: Ապա նվագարանների հայտնի վարպետներ Մ. Երիցյանը, Ա. Զաքարյանը, Մ. Սադոեւը վերարտադրեցին մոռացված նվագարանները: Այսպես վերածնվեցին Սեբաստիայի սանթուրը, հայկական տավիղը, համշենական քամանին եւ այլ նվագարաններ, որոնք, չգործածվելով, ժամանակի ընթացքում դուրս են եկել լայն գործածությունից: Դրան հաջորդեց լավագույն երաժիշտ-կատարողների ընդգրկումը: 2013-ի աշնանն արդեն կայացած համույթը հրավիրվեց մասնակցելու Գյումրիում կայացող երաժշտական գիտաժողովին: Հանդիսատեսի ընդունելությունն ավելի քան ջերմ էր, բարձր էին նաեւ մասնագետների գնահատականները: Այս օրերին Հայ ավանդական երաժշտության անսամբլը պատրաստվում է համերգ-շնորհանդեսի, որը տեղի կունենա հունիսի 16-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Կկատարվեն հոգեւոր, աշուղական, կոմիտասյան, համշենական ստեղծագործություններ: Վստահ ենք, որ այս անգամ եւս համույթը կհիացնի իր վարպետությամբ՝ դրանով իսկ արժանին մատուցելով ավանդական երաժշտության հին ու նոր վարպետներին:

ՀԱՍՄԻԿ ԻՍՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30