Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արի տուն» 2014թ ծրագիրը

Հունիս 16,2014 13:22

Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Նախարարը կոչ արեց այս հնարավորությունն առավելագույնս օգտագործել՝ հասակակիցների հետ ընկերանալու, Հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու համար: Նախարարը հորդորեց լավ սովորել մայրենին և հայրենի երկրի պատմությունը, կարևորեց, որ աշխարհի բոլոր ծայրերում նրանք լինեն գիտելիքներով հարուստ և մրցունակ երիտասարդներ:

Ավանդույթի համաձայն՝ նախարար Հ.Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Թուրքմենստանից ժամանած տասներեքամյա Սամվել Հայրապետյանին, հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը և գլխարկը:

Ելույթով հանդես եկավ և ծրագրի կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ասաց Սուխումի շրջանի Յաշթխուայի թիվ 1. դպրոցի ուսուցչուհի Տիգուշ Հարությունյանը, ով Աբխազիայից ժամանած մասնակիցների խմբի ղեկավարն է:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Նշենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում են 65 պատանիներ և աղջիկներ 5 երկրից: Ծրագրի բացմանը ներկա էին նաև հյուրընկալ ընտանիքների անդամներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30