Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի ուղղորդում» թեմայով դասընթաց` Վանաձորում

Հունիս 16,2014 16:10

Օրերս հաշմանդամություն ունեցող վանաձորցի մի քանի երեխաների ծնողներ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Life ծրագրի շրջանակներում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում հանդիպում ունեցան «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի մասնագետների հետ:

Վերջիններս «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի ուղղորդում» թեմայով սեմինարի ընթացքում խոսեցին հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներից, ինչպես նաեւ ծնողների հետ քննարկեցին այն հարցը, թե ինչպես երեխաներին ուղղորդեն մասնագիտություն ընտրելիս:

cnoxner-1 cnoxner-3

«Այս ծրագիրը հաշմանդամություն ունեցող 18-ից բարձր մարդկանց է վերաբերում: Մենք մինչեւ հիմա բազմաթիվ գործողություններ ենք իրականացրել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, նրանց մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ ենք աշխատել, եւ բավականին վերապատրաստումներ ենք արել: Մենք աշխատում ենք նաեւ այն դպրոցների հետ, որտեղ իրականացվում է ներառական կրթություն, ծրագրի նպատակն է աշխատանք թե ծնողների եւ թե երեխաների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Life ծրագրի պատասխանատու, հոգեբան Սոֆիկ Մինասյանը:

Նա նկատեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ տնից դուրս չեն բերվում, նրանց հետ հաճախ սխալ են վերաբերվում, ինչը, ըստ նրա, բռնություն է երեխաների հանդեպ:

«Շատ հաճախ երեխաները չեն մասնակցում այն միջոցառումներին, որտեղ կարող են մասնակցել: Մենք հասկացանք, որ այս դեպքում շատ կարեւոր է ծնողների դերը, այսինքն` եթե ծնողները ճիշտ իրազեկված լինեն իրենց երեխաների մասին, նրանք անպայման կմասնակցեն բոլոր այն միջոցառումներին, որոնք վերաբերում են ներառական կրթությամբ երեխաներին»,-նշեց Սոֆիկ Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվել են մասնագիտական եւ ծնողական խորհուրդներ:

«Աշխատելու ենք թե ծնողների, թե երեխաների հետ»:

Life ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրի գործընկերներն են «Ակտիվիա» միջազգային հիմնադրամը, «Ունիսոն» հ/կ-ն, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամը եւ «Լիարժեք կյանք» հ/կ-ն:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30