Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահին

Հունիս 22,2014 15:51

Հունիսի 18-ին Կուբայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսային: Հավատարմագրերի հանձման արարողությունից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որին մասնակցեց նաև Կուբայի արտգործնախարարի առաջին տեղակալ Մարսելինո Մեդինա Գոնսալեսը: Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահը, գոհունակություն հայտնելով Կուբայում Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի վերաբերյալ, դեսպանին մաղթեց հաջողություն առաջիկա աշխատանքներում և հույս հայտնեց, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում:

Դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-կուբայական հարաբերությունների ամրապնդման և դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Դրա նախորդ օրը՝ հունիսի 17-ին, դեսպան Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Կուբայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Աբելարդո Մորենո Ֆերնանդեսի հետ, որի ընթացքում վերջինս գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստին և հույս հայտնեց, որ այն մեծապես կնպաստի երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Քննարկվեցին երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը փոխնախարարն ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` 2014թ. հունվարին կայացած այցը և երկու երկրների ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30