Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները թույլ չտվեցին ակտիվիստներին՝ պաստառ փակցնեն Աֆրիկյանների թիթեղյա պարսպին (Տեսանյութ)

Հունիս 24,2014 14:44

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, չնայած մշակույթի նախարարության կողմից Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքների ապօրինի ճանաչմանն, այսօր առավոտվանից շենքի քանդումը շարունակվում է:

Afrikyanneri shenq Afrikyanneri shenq (2)Շենքի շուրջ հավաքված ակտիվիստները ցանկանում էին շենքի թիթեղյա պարսպին պաստառ փակցնել՝ «Քարե դարի քար ոստիկան: Միացրեք ձեր գիտակցությունը: Դուք պատասխանատու եք ձեր քաղաքացիների համար» գրությամբ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե մասնավոր շինություն է՝ ոչ ոք իրավունք չունի վրան ինչ-որ բան փակցնելու:

 

Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն ծագեց, վերջիններս պատռեցին պաստառը:

 

Պատռված պլակատը թողնելով շենքի պարիսպների մոտ՝ ակտիվիստները նորը պատրաստեցին՝ այս անգամ պահելով իրենց ձեռքում՝ ցուցադրելով անցորդներին:

Մանրամասները` տեսանյութերում.

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30