Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը ԿԸՀ նոր անդամներ է նշանակել. pastinfo.am

Հունիս 24,2014 18:06
kyh

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին։

ՀՀ Նախագահի կայք-էջից տեղեկանում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել` Գեորգի Մարտիրոսյանը՝ առաջարկված Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի կողմից եւ Նունե Հովհաննիսյանը՝ առաջարկված Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ վեց տարի ժամկետով:

Նշենք, որ Գեորգի Մարտիրոսյանը ներկայումս ևս ԿԸՀ անդամ է, իսկ Նունե Հովհաննիսյանը ներկայումս ԿԸՀ-ի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։  Վերջինս, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նշանակվել է Արտակ Մելիքսեթյանի փոխարեն, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրանում է։

 

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30