Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղից Ստրասբուրգ շատ հեշտ է դատողություններ անել». (Տեսանյութ)

Հունիս 26,2014 19:36

«Ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի այն հարցին թե ինչպես է վերաբերվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հակահայկական ելույթին չհակադարձելուն, արդյոք դա ճիշտ ռազմավարություն էր, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովի  խոսքերով՝ «Տեսականորեն կարելի է տարբեր սցենարներ քննարկել, տվյալ դեպքում մեր պատվիրակությունը միասնական որոշում է կայացրել, եւ ես հարգանքով եմ վերաբերում այդ որոշմանը: Եթե իրենք այնտեղ նման որոշումներ են կայացրել, ուրեմն դա տվյալ դեպքում ամենաճիշտ քայլն էր, որովհետեւ ճիշտ, սառը դատողություն կարող ենք անել այն ժամանակ, երբ մենք լինենք մասնակից: Մենք Երեւանում նստած չենք կարող ասել՝ ինչն է ճիշտ, ինչն է՝ սխալ: Խորհուրդ կտամ, որեւէ մեկը այստեղից այնտեղ հայրենասիրության դասեր չտա: Այստեղից Ստրասբուրգ շատ հեշտ է դատողություններ անել»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30