Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Լեռնային Արտենիում ջուրը առասպելական գնով են վաճառում (Տեսանյութ)

Հունիս 27,2014 23:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Արագածոտնի մարզի կարկուտից տուժած Արտենի գյուղը թեև մեծ է, 3800 բնակիչ ունի, սակայն այստեղ ոչ գազ չկա, ոչ խմելու և ոչ էլ ոռոգման ջուր: Արտենցիներն այսօր բորբոքված մեզ պատմում էին, որ մրգատու այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը ոռոգելը, ուղղակի քամում է իրենց, ամեն մի ջրելը առնվազն նստում է 50-70 հազար դրամ, ջուրը ժամով են տալիս, և իրենք եկամուտ չստացած արդեն իսկ դրա մեծ մասը ջրի վարձ են տալիս: Իսկ որ ամենասարսափելին է, այստեղ վաճառվում է նաև խմելու ջուրը, երբ հետաքրքրվեցինք մեկ տարան ինչքանո ՞վ է վաճառվում, պարզվեց 400-500 դրամից ոչ պակաս, իսկ ընտանիքները բազմանդամ են ….

Մանրամասները ` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: