Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Կա՛մ Հովիկ Աբրահամյանը դառնալու է մահապարտ, կա՛մ Տիգրան Սարգսյանը պետք է նստի»

Հունիս 28,2014 14:11

Արամ Հարությունյանի կարծիքով՝ նախագահը խանգարում է վարչապետի աշխատանքին

«Եթե անգամ քառյակը գրեր՝ 2 անգամ 2 հավասար է 4, ապա դրա մեջ նախագահի եւ իշխանությունների հրաժարականը կա»,- այսօր՝ հունիսի 28-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունների հրաժարականը ոչ միայն կա քառյակի 12 կետերի մեջ, այլեւ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ: Նա զարմանալի է համարում նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը, թե քառյակը չպետք է գրեր, որ պահանջում են.

«Ակնհայտ է, որ ժողովուրդը դժգոհ է, ակնհայտ է, որ այս իշխանությունը սպառել է իր բոլոր ռեսուրսները եւ քառյակը դարձել է իշխանությունների աչքի փուշը, որովհետեւ քառյակն ունի այն պոտենցիալը, որ միավորելու է ողջ ընդդիմադիր դաշտը: Իսկ նրանք, ովքեր կփորձեն սեպ խրել քառյակի մեջ, ուրեմն՝ նրանք ծառայում են Բաղրամյան 26-ին»:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, պարոն Հարությունյանը հայտարարեց, որ Իշխան Զաքարյանը պատվեր է կատարում եւ հույս հայտնեց, որ հաջորդ իշխանությունները չեն օգտվի նրա ծառայություններից:

«Տղե՛րք հեռու գնացե՛ք, այս ժողովուրդի համբերությունը մի օր հատելու է, եւ քաղաքական ուժերի մի կողմ է տանելու. մենք վերապրելու  ենք Լիբիայի դեպքերը: Եթե ուզում եք, այս երկրում ապրել, ուրեմն՝ հեռու մնացե՛ք: Եթե ուզում եք, ժողովուրդը ամբոխները խելագարված տարբերակի ժամանակ ձեզ խնայի, ուրեմն՝ ձեզ զուսպ պահե՛ք, եւ իմացե՛ք, որ նախագահը իր ձեռագիրն է՝ փչացնում է, որ էլ ուրիշ տեղ չունենաք գնալու»,- բացականչեց Արամ Հարությունյանը՝ իր խոսքերով պատվեր կատարողների մասին:

Պարոն Հարությունյանը նշեց, որ արդեն վարչապետի հրաժարական տալու խնդիրը չկա, այլ կա ընդամենը մեկ խնդիր՝ մեկ մարդու հրաժարականի խնդիր եւ բոլորը գնում են այդ ուղղությամբ: Իսկ, եթե այդ ճանապարհին խանգարող հանգամանքներ կան, ապա դրանց պետք է մաքրել. «Նա, ով դեմ է համախմբմանը, նա ծառայում է իշխանություններին»:

Նրա կանխատեսմամբ՝ եթե աշնան այդ համախմբումն լինի, ապա Սերժ Սարգսյանն իրենից բացի ոչ մեկին չի կարողանա զոհաբերել: Իսկ վարչապետն ինչքան էլ աշխատի, չի կարող որեւէ արդյունքի հասնել, քանի որ նախագահն իրեն խանգարում է.

«Կա՛մ Հովիկ Աբրահամյանը դառնալու է մահապարտ, կա՛մ Տիգրան Սարգսյանը պետք է նստի, ուրիշ տարբերակ չկա: Հովիկ Աբրահամյանը փորձում է բոլորի հետ լավ լինել, բայց այդպես չի կարող լինել, եթե կա խանգարող, իսկ կառավարությանը խանգարում են հենց Բաղրամյան 26-ից, դա նշանակում է, որ վարչապետից ոչ մի բան կախված չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30