Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիան ու Ռոման Աբրամովիչը հայտնվել են առանցքային ֆուտբոլիստին կորցնելու վտանգի առջեւ

Հուլիս 07,2014 10:47

Բրազիլիայի հավաքականի մարզման ժամանակ նոր արտակարգ դեպք է պատահել: Խաղային դրվագներից մեկում մեջքը ցավեցրել է Վիլիանը, որն ի վիճակի չի եղել շարունակել պարապմունքը: Ճիշտ է, բժիշկներն անմիջապես շտապել են օգնություն ցույց տալ «Չելսիի» խաղացողին, սակայն թե որքա՞ն լուրջ է վնասվածքը, առայժմ ոչինչ հայտնի չէ:

Եթե աշխարհի հնգակի չեմպիոնը կիսաեզրափակչից առաջ նրան էլ կորցնի, ապա գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին եւ նրա թիմը Գերմանիայի հետ խաղում լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն: Քիչ էր, որ նախորդ խաղում ողի կոտրվածքի պատճառով մինչեւ աշխարհի առաջնության ավարտը շարքից դուրս եկավ Նեյմարը, հիմա էլ խնդիրներ են առաջանում նրա թիվ մեկ փոխարինող, հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլիանի հետ: Այնպես որ, բացառված չէ, որ Բրազիլաին կիսաեզրափակչում հանդես գա առանց առանցքային երեք ֆուտբոլիստների՝ Նեյմարի, Վիլիանի եւ Տյագո Սիլվայի, որն էլ երկու դեղին քարտի պատճառով չի կարող մասնակցել կիսաեզրափակչին:

Լրատվամիջոցները գրում են նաեւ, որ եթե Վիլիանի վնասվածքն իսկապես լուրջ լինի, դա կանդրադառնա նաեւ Լոնդոնի «Չելսիի» վրա, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն է: Վիլիանը այդ դեպքում հարկադրված կլինի բաց թողնել Անգլիայի առաջնության մի հատվածը, մինչդեռ, «Չելսին» Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ լուրջ խնդիրներ ունի լուծելու նոր մրցաաշրջանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ AFP

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031