Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակիցները ելույթներ ունեցան Արցախում

Հուլիս 08,2014 18:00

Հուլիսի 7-ին «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» մասնակիցները մեկնեցին Արցախ, ելույթ ունեցան Ստեփանակերտի Մշակույթի տանը: Միջոցառմանը ներկա էր նաև ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Փառատոնի մասնակիցներին ողջունեց Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը:

unnamed-413 unnamed-312 unnamed-128

Ելույթ ունեցան Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչյան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի», Լիպեցկի «Կռունկ» պարախմբերը:

ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ պարախմբերին: Նա մասնավորապես ասաց. «Շնորհակալ ենք Ձեզ, որ եկաք Արցախ և ավետիս բերեցիք մեզ: Եկաք վկայելու, որ հայ ոգին արթուն է, աննկուն, որ Արցախի ազատագրական պայքարն իզուր չի եղել, և հազարավոր քաջորդիների արյունն իզուր չի հեղվել, որ արցախյան ոգու կրակը հասել է Սփյուռքի համայնքներ, տարածվել է ափեափ և հայի մեջ նորից արթնացրել ազգային ինքնությունը և իրավունք տվել հպարտանալու իր ազգային ինքնությամբ»,-նշեց նախարարը և հավելեց, որ մեզ բաժանել է ճակատագիրը, բաժանել են պատերազմները, արհավիրքները, բայց մեզ միշտ միացյալ պահողը եղել է մեր հավատը, լեզուն և մշակույթը:
«Շնորհակալություն Ձեզ, որ ամուր կառչած եք Ձեր արմատներին և կենդանի եք պահում հայ մշակույթը: Քանի դեռ Սփյուռքի գաղթօջախներում, օտար ափերում հնչում է հայկական երաժշտություն, մեր երիտասարդները պարում են հայկական ազգագրական, ժողովրդական պարեր՝ այս ազգն անպարտելի է: Սա լավագույն պատասխանն է և լավագույն ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,- իր խոսքը եզրափակեց Նարինե Աղաբալյանը:

Պարախմբերը պարգևատրվեցին ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով և փոքրիկ նվերներով:

Փառատոնային հերթական օրն ավարտվեց Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը համարվող «Մենք ենք մեր լեռները» հուշարձան այցելությամբ:
Հուլիսի 8-ին «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» մասնակիցները այցելեցին ազատագրված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:
Արցախից պարախմբերը կմեկնեն Սյունիքի մարզ, երիտասարդական քաղաք հայտարարված Սիսիանում հանդես կգան բացօթյա համերգով, իսկ երեկոյան կլինեն Վայոց ձորի մարզում, կայցելեն Նորավանք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031