Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան. «Ինտենսիվ ներգրավվելով եվրասիական ինտեգրման գործընթացներին, Հայաստանն ամենևին չի փակում դռները եվրոպական ինտեգրացիոն ֆորմատի առջև»

Հուլիս 15,2014 18:00

Հուլիսի 15-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Միջազգային հումանիտար զարգացման»  հասարակական կազմակերպության՝ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոց» նախագծի շրջանակներում հանդիպեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և ասպիրանտների հետ, որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ, միջազգային հարաբերություններով և դիվանագիտությամբ:

Ողջունելով երիտասարդ դիվանագետներին ԱԺ-ում՝ տիկին Նաղդալյանը նախ կարևորեց մասնակիցների կրթությունը շարունակելու, ստացած գիտելիքները զարգացնելու ցանկությունը, միաժամանակ նշելով, որ հասարակության մեջ գործող օպտիմալ մոդելը՝ ընտանիքի կայացմանը զուգահեռ ինտելեկտուալ կարողության իրացումն է, ինչը՝ հուրախություն մեզ, արդեն մեր երիտասարդության մեջ կարծես գիտակցված է: Ըստ ԱԺ փոխնախագահի, երկրի համար կարևոր է, երբ յուրաքանչյուր սերունդ իր մեջ կրում է շարունակականության սկզբունքը՝ գալիք սերնդին փոխանցելով նախորդի նպատակներն ու միտումները:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Հ. Նաղդալյանը երիտասարդ դիվանագետների ուշադրությունը հրավիրեց քաղաքականության մեջ առհասարակ տնտեսական գործոնի կարևորության վրա, երբ յուրաքանչյուր քաղաքական գործընթացի հիմքում ընկած են տնտեսական շահերը, որով առաջնորդվում են գերտերությունները և որի արդյունքում էլ ձևավորվում է քաղաքականությունը գլոբալ առումով:

Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց նաև հայաստանյան պատվիրակության գործունեությունը և կատարված աշխատանքը վերջին շրջանում՝ ի մասնավորի ընդգծելով իրավիճակը Ադրբեջանում, որտեղ մասսայաբար խախտվում են մարդու իրավունքները, մամուլի ազատությունը, ինչի բարձրաձայնմանն ու վերհանմանն էլ ուղղված է եղել հայկական պատվիրակության նախաձեռնությունները ԵԽԽՎ ամառվա նստաշրջանի ընթացքում:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը սիրով պատասխանեց նաև մասնակիցների հնչեցրած հարցերին, այդ թվում՝ երկրում տարվող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող: Տիկին Նաղդալյանը հարկ համարեց հիշեցնել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը ակտիվորեն աշխատանքներ էր անցկացնում ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում, զուգահեռաբար զարգացրել են հարաբերությունները ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ ձևաչափերում, և այդ առումով մեղադրել ՀՀ իշխանություններին կտրուկ շրջադարձի մեջ, պարզապես անարդարացի անհետևողականություն է: Ըստ ԱԺ փոխնախագահի նույն իրավիճակն է նաև այսօր՝ ինտենսիվ ներգրավվելով եվրասիական ինտեգրման գործընթացներին, Հայաստանն ամենևին չի փակում դռները եվրոպական ինտեգրացիոն ֆորմատի առջև՝ երկրի առաջնահերթություն համարելով յուրաքանչյուր տնտեսական կառույցի ինտեգրմամբ մաքսիմալ օգուտ հետապնդելու սկզբունքը: Հ. Նաղդալյանը այս գործընթացում կարևոր դիվանագիտություն համարեց նաև տարվող հասարակական քննարկումները՝ ընդգծելով դրանց կարևորությունը ինչպես բանակցությունների ընթացում, այնպես էլ դրանից հետո:

Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին տիկին Նաղդալյանին ծավալուն և օբյեկտիվ դիտարկումների համար, միաժամանակ կարևորելով քաղաքական դաշտում ազնիվ գործիչների առկայությունը, որի ականատեսը եղան հանդիպման ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031