Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի հանրահավաքին, այնուամենայնիվ, մարզերից ավտոբուսներով մարդկանց բերել էին

Հուլիս 19,2014 15:02

Թեեւ երեկվա հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ առանձին մարզերում դժվարություններ են հարուցել հանրահավաքին մասնակցել ցանկացողների համար, այնուամենայնիվ, ավտոբուսներով մարդիկ եկել էին:O

Այս ավտոբուսի վարորդը, որի ուղեւորներն արդեն իջել էին, մեր հարցին պատասխանեց, որ մարդկանց է բերել Ազատության հրապարակ: Իսկ մի տարիքով քաղաքացի, որը ներկայացավ Սամվել Գյուլբեկյան անունով՝ որպես ՕԵԿ-ի Վանաձորի մարզային կազմակերպության կազմակերպիչ, ասաց. «Դժգոհ ենք էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից: Բողոքում ենք եւ եկել ենք՝ ասենք, որ չի կարելի թալանել ժողովրդին»: Հարցին, թե ինչո՞վ են եկել, պատասխանեց. «Տրանսպորտով: Որն իր, ծանոթի, բարեկամի, ընկերոջ… Մի խումբ պիտի ավտոբուսով գար: Հիմա իրենց եմ փնտրում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031