Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի Ասսիսի քաղաքում ընթանում է բռնցքամարտի պատանի և երիտասարդ աղջիկների Եվրոպայի առաջնությունը

Հուլիս 21,2014 11:59

Այս օրերին Իտալիայի Ասսիսի քաղաքում ընթանում է  բռնցքամարտի պատանի և երիտասարդ աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը և 57 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Երեկ 48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը իր առաջին մենամարտում զիջել է իտալացի Գիոիա Գիուսուն և դուրս մնացել հետագա պայքարից: Վաղը պայքարի մեջ կմտնի նաև 57 կգ քաշային Անի Հովսեփյանը, ում մրցակիցը նույնպես կլինի Իտալիան ներկայացնող մարզուհի:

 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031