Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական պատգամավորը ներկայացավ դատարան

Հուլիս 21,2014 19:10

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքային ժամն ավարտվելուց հետո , ժամը վեցին, դեռ ցանկանում էր նիստը շարունակել, ինչին դեմ գնաց պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը:

Դատարան էր վերջապես ներկայացել ԱԺ պատգամավոր,հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, ում համար ՊԵԿ աշխատակից Արտակ Ղուկասյանն ասում է, որ իրեն առեւանգողներից մեկն է եղել, եւ իր գումարներին տիրացողը: ՊԵԿ նախկին աշխատակից, դասախոս Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը դեմ գնաց հարցաքննելու  աշխատանքային ժամի հետ կապված, իսկ դատավորը հարցաքննությունը համարեց ավարտված:

Պաշտպանը սպառնաց հաջորդ նիստին հանդես գալ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:

Պատգամավորը իր ցուցմունքում ասաց, թե Արտակի հետ եղել են բաժնետեր, եւ որ ՊԵԿ աշխատակիցն իրեն ունի ութսունինը միլիոն դրամ տալիք:

Նա հերքեց, որ առեւանգել է Արտակ Ղուկասյանին, բռնություն կիրառել նրա նկատմամբ:

Հիշեցնենք, որ Արտակ Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2008-2010թթ. ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է մի շարք գրավատներ և տարադրամի փոխանակման կետեր ու անձամբ փաստացի կառավարել դրանց գործունեությունը: Գործունեության սկզբնական փուլում Արտակ Ղուկասյանը գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու նպատակով տարբեր քաղաքացիներից պարտքով, այդ թվում`տոկոսով գումարներ է վերցրել եկամտից նրանց մասնաբաժին տալու պայմանով, այդ գումարները հիմնականում չմուտքագրելով դրամարկղերում:

Տոկոսով գումարների մասին հերքում են դատարան եկած ՊԵԿ բարձրաստիճան աշխատակիցները,մ որոնք Արտակին նրա գործունեության համար գումարով պարտք են տվել:

Ըստ մեղադրանքի կողմի, Արտակ Ղուկասյանը տարբեր քաղաքացիների առաջարկել է զբաղվել համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ և նրանց մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով ներկայացել է որպես հաջողակ գործարար, միաժամանակ, թաքցնելով իր ղեկավարած գրավատների հանդեպ ունեցած խոշոր պարտքերի առկայության հանգամանքները`  նրանց սուտ տեղեկություններ է հաղորդել, թե իր գործունեությունը շահութաբեր է: Գործով անցնում են 28  անձ, որոնցից 2009թ. մինչև 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր’ 1.761.781.986 ՀՀ դրամ:

Մեկ այլ դրվագով, նրա կողմից կառավարվող գրավատնային գործունեություն իրականացնող «Մաստեր կրեդիտ»« և «Ֆինանսական շտապօգնություն»« ՍՊ ընկերություններից 2012թ. ապրիլ և մայիսին յուրացման եղանակով հափշտակել է հիշյալ անձանց 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տրամադրված 891.000 ՀՀ դրամի վարկերի դիմաց վերջիններիս գրավադրած խոշոր չափերի, ընդհանուր’ 1.332.000 « դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք անձնական կարիքների համար 2012թ. ապրիլին և մայիսին գրավադրել է այլ գրավատներում և ստացված գումարները ծախսել անձնական կարիքների համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031