Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. «Կարմիր գծերից» անդին

Հուլիս 25,2014 15:02

Քաղաքակրթության ընտրության հարցը օրակարգում չէ

Մեր չափից դուրս «պուտինամետ» ու «եվրասիական» հայրենակիցները պնդում են՝ եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հաջորդ իսկ օրը մեզանում սկսվելու էին «գեյ-շքերթներ», իսկ դրանից երկու օր անց մենք կդառնայինք Եվրամիության անդամ: Որքան գիտեմ, Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում այդպիսի շքերթներ առայժմ չեն գրանցվել, իսկ ԵՄ անդամ լինելուց այդ պետությունները, այսպես ասած, կիլոմետրերով հեռու են՝ Գերմանիայի եւ այլ զարգացած երկրների հարկատուներն առայժմ, համենայնդեպս, իրենց վզին այդպիսի բեռ չեն վերցնելու:
Այս հարցում որոշ մարդիկ քարոզչություն են անում, բայց որոշներն իսկապես մոլորության մեջ են, եւ նրանց շտապեմ տեղեկացնել, թե, բացի եվրոպական երկրներից, էլ որ պետություններն են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը. Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Կանադա, Լիբանան, Մարոկկո, Մեքսիկա, Պաղեստինի ինքնավարություն (ժամանակավոր), Թունիս, Չիլի, Հարավաֆրիկյան Հանրապետություն: Համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ են վարում Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն:

Կարո՞ղ ենք մենք արդյոք պնդել, որ այդ բոլոր պետությունները Ռուսաստանի թշնամիներն են, ՆԱՏՕ-ի հրթիռներն են տեղադրում, որոնք սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը: Այդ երկրները երբեք չեն դառնա ԵՄ անդամ, երբեք քաղաքականապես չեն ինտեգրվի այդ միությանը: Կդժվարանամ պնդել նաեւ, որ դրանց հասարակությունը կիսում է եվրոպական արժեքները եւ պատրաստվում է ապրել այդ արժեքներով:
Այդ երկրներին պարզապես ձեռնտու է իրենց տնտեսությունը կապել եվրոպական շուկայի հետ, կողմնորոշվել եվրոպական տեխնոլոգիայով, ստանդարտներով, աշխատանքի կազմակերպմամբ եւ այլն, եւ դա, բնականաբար, չի բացառում այլ տնտեսական կապերը: Իսկ մեզ, հավանաբար, ձեռնտու են բռնապետական ռեժիմները, հետամնաց, սովետից մնացած տեխնոլոգիաները, ցածր արտադրողականությունը, անկարգապահությունը, ստվերային գործարարությունը, ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությունը: Ընտրությունը, հետեւաբար, քաղաքական չէ, ավելի շուտ՝ քաղաքակրթական:

Այդ ընտրության հարցը, կարծես թե, պետք է լինի մեր քաղաքական, հասարակական օրակարգում: Այն կար, բայց՝ բացասական իմաստով: Երբ 2011 թվականից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները ինտենսիվ բանակցություններ են վարում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, ընդդիմության հիմնական «թրենդն» էր բացատրել հանրությանը, որ մենք ինտեգրվում ենք LGBT համայնքի հետ: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ «քաղաքագիտական վերլուծությունը», որն, ըստ էության, հիմք դրեց ռուսամետ ուժերի կոնսոլիդացիային: Բայց մեր իշխանավորները, պարզվեց, պակաս ռուսամետ չեն, եւ իրենց աթոռը պահելու համար պատրաստ են ավելի խորը «կոնսոլիդացվել» Պուտինի հետ:
Սեպտեմբերի 3-ից հետո թեմաները մանրացան, եւ համազգային խնդիրների մակարդակ ձեռք բերեցին կարմիր գծերն ու արագաչափերը: Ինչ մնում է քաղաքակրթական ընտրությանը, ապա այստեղ առաջին պլան դուրս եկավ կշտամբանքը, թե ինչու է ուշանում Եվրասիական տնտեսական միության հետ մեր անդամակցությունը: Այդ հարցի պատասխանը ավելի քան պարզ է՝ Ռուսաստանին պետք էր, որ մենք չստորագրեինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ռուսաստանին առանձնապես պետք չի, որ մենք մտնենք ԵՏՄ-ի մեջ, այս հարցով նա «բազար է սկսել» Ադրբեջանի հետ:
Կարծես թե պահն է, որ մենք եւս մի անգամ քննարկենք մեր քաղաքակրթական ընտրությունը: Բայց ակնհայտ է, որ ամառային երկու ամիսների ընթացքում նման քննարկում ընդհանրապես չի լինելու: Աշնանը կզբաղվեն «կարմիր գծերով», ինչպես նաեւ իշխանության հետ կմրցեն, թե ով է ավելի խորը մտնելու Պուտինի (այսպես ասենք) գրպանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հոդվածը տեղին էր եւ արժանի:Իսկ Պուտինի,(այսպես ասենք), գրպանը մտնելու համար միակ մտահոգությունս՝ այդքանը կտեղավորվե՞ն,թե ոչ…

  2. Աբո says:

    Պատանեկան տարիներին,երբ կռիվ էր լինում ուրիշ թաղի տղերքի հետ,հաջորդ օրը «ռազբոռկայի» ժամանակ խմբի լիդեռը,կարողա շուռ գար և իր խմբից մի թույլ երեխայի ապտակեր ասելով «արա տեղտ խելոք կանգնի, քանի ես խոսում են» և այդ ձևով հոգեբանորեն փորցել ազդել հակառակորդի վրա:Իմ կարծիքով Ռուսաստանը Հայաստանի հետ այդպես վարվեց (ոնց վոր մեծ ընկեր):
    Մենք ճիշտ չըհասկացանք ազատության արժեքը 90-ականներին և ինքներս մեզ գցեցինք ճահիճը,իսկ փայտը գտնվում է Ռուսաստանի ձեռքում,որի միջոցով նա երբ ցանկանում է մեզ միքիչ դուրս է քաշում,երբ ցանկանում է ավելի խորն է բռթում:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Վայ, իրոք որ Ուկրաինան Խերի մեջ կորել է, ոնց հարիֆացանք` իրենց օրինակին չհետևեցինք…

    Իսկ այս տողերը նվիրում եմ ամեն ինչում ՞ռուսական հետք՞ տեսնողներին…

    За окошком дождь и град. Это Путин виноват!
    Кошка бросила котят – Это Путин виноват,
    Зайку бросила хозяйка – Кто виновен, угадай-ка!
    Вот кончается доска У несчастного бычка,
    Наша Таня громко плачет – Рядом Путин, не иначе!

    Свет погас, упал забор, У авто заглох мотор,
    Зуб здоровый удалили Иль залез в квартиру вор,
    Не понравилось кино, Наступили вы в г…но
    У любого катаклизма Объяснение одно…
    Знает каждый демократ – Это Путин виноват!

    Кто вчера в моём подъезде Лифт зассал до потолка?
    Мне, товарищи, поверьте – Это Путина рука!
    Я поймал по пьяни «белку» – Это Путина проделки!
    Куча под столом г…на Это Путина вина!
    Засорился унитаз – Это Путина приказ,

    Накидал туда бычков, воду слил – и был таков!
    По ночам бельё ворует, стёкла в нашем доме бьёт.
    Пьяным во дворе танцует. Это Путин – обормот!
    Нет спасенья от злодея! Матом пишет на стенах,
    Изломал кусты в аллее. Это Путин – ох и ах!

    Либерала дождик мочит – Путин весело хохочет.
    Затопило вашу дачу? – Это Путин, не иначе!
    Вас гроза в пути застала? – То рука Кремля достала.
    Холод, ветер, снегопад – Снова Путин виноват.
    Сносит крышу ураганом? – Это Путин мстит баранам.

    Шторм, цунами, наводненье? – Это Путин, без сомненья!
    Ливень, оползень, циклон – Виноват конечно он.
    Сель, лавина, камнепад? – Ясно: Путин виноват!
    Смерч, тайфун, землетрясенье – Нет от Путина спасенья!

  4. Հրանտ Պապիկյան says:

    Կարծում եմ ծիծաղելի վիճակում են հայտնվել այն հոդվածագիրները և վերլուծաբանները, որոնք մի քանի օր առաջ մեզ համոզում էին Մալազիական բոինգի կործանման մեջ Ռուսաստանի կամ գոնե համենայն դեպս ռուսամետ ապստամբների մեղքի անվիճելի լինելը, քանի որ այսօր արդեն և ամերիկյան, և նույնիսկ ուկրաինական աղբյուրները հերքում են ռուսական հետքը, առաջ են քաշում անփորձ զինվորականների սխալի վարկածը և այլն
    Ընդհանրապես ես սկզբից անչափ զայրանում էի այն լկտի ապատեղեկատվությունից, որ տարածում է արևմուտքը, և ջանասիրաբար կապկում են մեր տեղական ՛՛Լիբերալներն՞ ու ՞դեմոկրատները՞… գրառումներ էի անում, վիճաբանում… Բայց հետո հասկացա որ դա անիմաստ և անշնորակալ զբաղմունք է և վերջին հաշվով լինելու է այն, ինչ լինելու է: Իսկ վերջին հաշվով ամեն ինչ լավ է լինելու, դրանում վստահ եմ:
    Բայց այս ամերիկացի քաղաքագետը հաստատ Պուտինի ագենտն է, ուշադիր նայեք և կհամոզվեք…

    https://www.youtube.com/watch?v=TIQ9DwlwCn0#t=234

  5. Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

    Հարգելի Հրանտ Պապիկյան, մեկնաբանությունը ես էի հեռացրել, որպես մոդերատոր՝ հաշվի առնելով, որ այնտեղ այլ լինք կար ու գովազդ է ընկալվում, հետո հրապարակեցի, որովհետեւ նկատեցի, որ դա յութուբյան լինք է, ու Ձեր բոլոր մեկնաբանություններն արդեն հրապարաված են: Առաջինի հեռացման հետ կապված այլ ենթատեքստեր պետք չէ փնտրել:

  6. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ հիմա, երբ կորած գրառումը ուշացումով, բայց իր տեղում է, վերագրենք այս թյուրիմացությունը ԸՆԴԱՄԵՆԸ տեխնիկական թերություններին, մնալով լավագույն բարեկամներ…

    Օգտվելով առիթից ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՞ԱՌԱՎՈՏԻ՞ 20-ԱՄՅԱԿԸ
    Գաղտնիքով ասեմ, որ սա միակ թերթն է, որ պարբերաբար կարդում եմ, այդ պատճառով էլ հավանաբար խստապահանջ եմ
    Բայց կարծում եմ արդեն կարելի է հեռացնել ավելորդ գրառումները (Ձեր հայեցողությամբ)))))

  7. Հրանտ Պապիկյան says:

    Շարունակելով Յութուբյան թեման, բայց չհեռանալով բուն թեմայից՝ Քաղաքակրթությունների ընտրությունը….
    ԴԻՄԱՎՈՐԵՔ, Ջենիֆեր Փսակի՝ արևմտյան քաղաքակրթության առաջամարտիկի՝ ԱՄՆ-ի պետդեպի խոսնակը, ում շուրթերից աշխարհը պարբերաբար ստանում է պետդեպարտամենտի մտքի գոհարները և Ճիշտ ապրելու դասընթացները…. և արդյոք ես չպետք է զգուշանամ մի քաղաքակրթությունից, որի խոսափողը սույն տիկնիկն է??

    https://www.youtube.com/watch?v=VGpxCi1WX_I

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031