Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» մեղադրյալին տեղափոխել են հոգեբուժական բաժանմունք. epress.am

Հուլիս 25,2014 16:01

«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ում մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, մոտ մեկ ամիս առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունք: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ ինքը գործով վերջին նիստի ժամանակ միջնորդել էր, որ Ամոյանին տեղափոխեն քաղաքացիական հոգեբուժական հիվանդանոց:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ամոյանի գործով նիստը հերթական անգամ հետաձգվել է, քանի որ նա ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան: Բացակայում էր նաև մեղադրող դատախազը: Մինչև նիստի հետաձգումն Ամոյանի փաստաբանը դիմել է դատարանին՝ խնդրելով իր միջնորդությունը թողնել առանց քննության՝ հաշվի առնելով այն, որ մեղադրյալը «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն իսկ հոգեբուժական օգնություն է ստանում:

Փաստաբանը նշել է, որ, ըստ փորձագետների, Ամոյանին անհրաժեշտ է առնվազն վեց ամսվա ընթացքում հոգեբուժական օգնություն ստանալ:

Հիշեցնենք, որ Ամոյանի ձերբակալությունից հետո՝ 2011 թվականին, երիտասարդի մայրը բազմիցսակցիաներ է անցկացրել նախագահական նստավայրի մոտ՝ բողոքելով որդու նկատմամբ հարուցված գործի, նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների, նրան տեսակցելու իրավունքը չհարգելու, բժշկական օգնություն ցույց չտալու դեմ։

Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031