Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում կրոնական փոքրամասնությունների խտրականության հարցը քննարկվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեում

Հուլիս 30,2014 12:28

2014 թվականի հուլիսի 7-14-ը, Լևոն Իսախանյանը Վրաստանում Հռոմեա-Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու անունից Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի նիստերին: Կոմիտեում քննարկվում էր Վրաստանի զեկույցը՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային համաձայնագրի իրականացման մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝):

Լևոն Իսախանյանը Կոմիտեի անդամներին ներկայացրեց տեղեկատվություն Վրաստանում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ և անվանեց նրանց նկատմամբ խտրականության կոնկրետ փաստեր, որոնք ընդգրկված չէին պետական իշխանության ներկայացուցիչների կազմած զեկույցում (սեղմեք տեսագրությունը դիտելու համար):

Կոմիտեի անդամների ուշադրությանը ներկայացվեց մանրամասն զեկույց Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝), ինչպես նաև Վրաստանի Հայ Առաքելական, Հռոմեա-կաթոլիկական, Լյութերական և Բապտիստական եկեղեցիների առաջնորդների նամակը՝ ուղղված Կոմիտեի նախագահին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝):

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամները մտահոգված էին ներկայացված փաստերից: Կոմիտեի փոխնախագահ պարոն Յադ Բեն Աշուրը նշեց, որ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ պետությունը չի կատարում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը արմատախիլ անելու ուղղությամբ իր պարտականությունները (սեղմեք տեսագրությունը դիտելու համար): Պարոն Բեն Աշուրը Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի կողմից գլխավորվող պատվիրակության առջև դրեց հարցեր, որոնք կապված են.
– Խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելուն,
– Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու կողմից կրոնական փոքրամասնությունների ունեցվածքի յուրացման փաստերին և պետության կողմից աջակցությանը,
– Հարկագանձման ոլորտում կրոնական փոքրամասնությունների խտրականությանը,
– Կրոնական փոքրամասնությունների հասցեին վիրավորանքներին և դրանց խափանման գործում պետական մարմինների պասսիվությանը,

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031