Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վատ եմ զգում, որ ոստիկաններին ասում են՝ Վովայի վկաներ».

Օգոստոս 01,2014 17:47

«Բոլոր անարդարությունները գալիս են ոստիկանական համակարգից: Նման դատարանում բոլոր տուժածները, վկաները վատ հիշողություն ունեն, բայց լավ հիշում են, թե իրենց ինչ են ասել, որ էստեղ խոսեն»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության անդամ, Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

Նա պիտակավորեց հարցաքննվող ոստիկաններին, թե «մտավոր արատներ ունեցող ոստիկաններ են».«Ասում են, թե իբր հորդորել են ակցիայի մասնակիցներին դուրս գալ մայթ, բայց չեն ասում, թե ում են հետևել: Էդպես ոնց կլինի՞»:

Հետո նա դիմեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Համակարգում էնքան խնդիրներ կան, որ հենց դրանց վրա պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե համազգեստի վրա: Հագուստը կարևոր չէ, կարևորը՝ բովանդակությունն է: Կարող ա ինքն իրան վատ չի զգում, բայց ես ինձ վատ եմ զգում, երբ ոստիկաններին ասում են՝ Վովայի վկաներ»:
Վերջում էլ Վարդան Վարդանյանը ոստիկանապետից անցավ իշխանություններին՝ կոչ արեց կամովի հեռանալ երկրից. «Գնացեք, քանի դեռ թողնում ենք: Հետո, որ գնացիք, ձեր հետևից գալու ենք ու էդ ժամանակ արդեն վատ ա լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031