Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ավելի դաշնակից չէ, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան. «Ժամանակ»

Օգոստոս 06,2014 10:23

Մեղմ ասած՝ չարյաց փոքրագույնը կլինի, որ դե յուրե լինելով դաշնակիցներ, Հայաստանի հասարակությունը դե ֆակտո վաղուց հասկացած լինի, որ Ռուսաստանն իրականում ոչ մի ռազմավարական դաշնակից էլ չէ, ու այն ավելի դաշնակից չէ, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան, քան նույնիսկ Իրանը։ Ռուսաստանը Հայաստանի պահի դաշնակիցն է, վիճակախաղային դաշնակիցը, եւ եթե տվյալ պահին նրան պետք լինի, ապա կապահովի Հայաստանի անվտանգությունը, իսկ եթե ոչ, ապա Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կհանի միջազգային կամ առնվազն տարածաշրջանային աճուրդի, ինչպես արել է տարբեր պատմական ժամանակահատվածներում։

Եվ լավ է, որ գոնե այժմ Հայաստանի հասարակությունը գոնե ենթագիտակցորեն հասկացել է այդ իրավիճակն ու այլեւս ձերբազատվել Ռուսաստանի հանդեպ պատրանքային ընկալումներից։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հաջորդ փուլում արդեն Հայաստանի հասարակությունը կսկսի արձագանքների մակարդակով դրսեւորել իր մոտ ընկալումների փոփոխությունը, այսինքն՝ դրանք կհասնեն արդեն գիտակցության։

Վատթարն, իհարկե, այն է, որ Հայաստանում շարունակում է նկատվել միջազգային սուբյեկտության հարցում, քաղաքական սուբյեկտության հարցում արժանապատվության ընկալման դեֆիցիտը։ Սա, իհարկե, ունի տարբեր ակունքներ եւ պայմանավորված է, անշուշտ, պատմական բարդույթներով, երբ ազգը կամ ժողովուրդը, չվստահելով սեփական ուժերին, սեփական կառույցներին եւ ինստիտուտներին, անգամ արժանապատվության գնով անվտանգություն ու պաշտպանություն է ակնկալում որեւէ այլ երկրից՝ հանդուրժելով այդ երկրի քաղաքական կամայականությունները, հանդուրժելով իր արժանապատվության հաշվին կատարվող քայլերը, միայն թե չբարկացնի այդ միակ հույսին ու ապավենին։

Սա, իհարկե, լրջագույն խնդիր է, որի հաղթահարումը անկասկած չափազանց բարդ է։ Այդ հասարակությունը, այդ բարդույթներով եւ մտածողությամբ հասարակությունը չի կարող սեփական երկիր կառուցել, որովհետեւ նա չի հավատում սեփական ուժերին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031