Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի կինը` ամուսնու ձերբակալման մասին. «Այնքան պատասխանատու հայտարարություն է» (Տեսանյութ)

Օգոստոս 07,2014 15:48

Հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի զոքանչը` Գայանե Ներսիսյանը փեսայի ձերբակալման հիմքում Ադրբեջանին է տեսնում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ձերբակալման այլ պատճառներ չի տեսնում:

«Լեւոնը շատ մեծ թիկունք էր Ղարաբաղի համար: Պատճառը, նրան փակի տակ պահելու, ե’ւ տնտեսական ե’ւ քաղաքական ակունքներ ունի»,- Aravot.am-ին ասաց Գայանե Ներսիսյանը:

levoni zoqanchy

Լևոն Հայրապետյանի զոքանչը

Անդրադառնալով գործարարի նկատմամբ առաջադրված` մեծ չափի գումարների լվացման մասին մեղադրանքին` նա շարունակեց. «Լեւոն Հայրապետյանն այնքան խելացի անձնավորություն է, որ ես չեմ կարծում, թե նա որեւէ սխալ թույլ տար իր գործարքների մեջ: Ժամանակն ու արդարադատությունը դա ջրի երես կհանի»:

Տիկին Ներսիսյանն ասաց, որ Մոսկվայից փեսայի մասին կցկտուր տեղեկություններ են առայժմ ստանում. «Գիտեմ, որ եղբայրն ու որոշ այլ հարազատներ են մեկնել նրա մոտ: Գիտեմ նաեւ, որ բանտային պայմանները սոսկալի են: Նրա առողջական վիճակը վատ է, եւ այդ բանտային պայմանները կարող են շատ վատ անդրադառնալ : Անհրաժեշտ է բանտային կալանքը փոխարինել տնային կալանքի:

Այսօր Բաղրամյան 26-ի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց իրականացվող բողոքի երթին ներկա էին նաեւ գործարարի նախկին կինն ու դուստրը:

Levoni moraquiry

Լևոն Հայրապետյանի մորաքույրը

levoni axjky

Լևոն Հայրապետյանի դուստրը

Նախկին կինը` Մարինան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ բացի մամուլում հրապարակված տեղեկություններից, այլ տեղեկություններ չունի նրա մասին, հետո ասաց. «Նա մեծ ներդրումներ է արել, իր սերն է տվել Արցախին, ոչինչ չի խնայել: Չեմ կարծում, որ այն մեղադրանքը, որ առաջ են քաշել, իրական է: Սարքում են»:

levoni naxkin kiny

Լևոն Հայրապետյանի նախկին կինը

Նա դժվարացավ ասել, թե ինչու են փորձում սարքում եւ չցանկացավ նշել, թե ում է տեսնում այդ գործի հետեւում. «Այնքան պատասխանատու հայտարարություն է, որ չեմ կարող ասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031