Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված ազատամարտիկի եղբայր. «Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մեր կյանքը զոհել հանուն մեր հայրենիքի»

Օգոստոս 07,2014 23:58

Ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտական գործողություններին բազմաթիվ մասնակիցներ  ունեցած Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում եւս ուշի ուշով հետեւում են սահմանային գոտիներում տիրող լարված իրավիճակին եւ վերջին զարգացումներին:

Արծվանիկի համայնքի ղեկավար Անուշավան Հարությունյանը վստահեցնում է, որ հայ ազատամարտիկները ինչպես նախկինում` 90-ականների սկզբներին են թշնամուն արժանի հակահարված տալով  պաշտպանել հայրենի հողն ու ամուր պահել երկրի սահմանները, անհրաժեշտության դեպքում պատրաստ են նույնը կրկնել նաեւ այսօր:  Արծվանիկից այն տարիներին սահմանների ինքնապաշտպանական մարտերին 136 հոգի է մասնակցել, որից 6-ը զոհվել է:

«Արծվանիկի բնակիչները միշտ պատրաստ են եղել, միշտ ինքնապաշտպանական ջոկատներում են ընդգրկվել  եւ  միշտ առաջին կանչից իրենք էին սահմաններում եղել: Հավատացած եղեք, որ արծվանիկցիները  100 տոկոսով պատրաստ են նաեւ այսօր նույնը կրկնել, եթե այն տարիներին արծվանիկցիները որսորդական հրացաններով պաշտպանել են իրենց  սահմանները, էսօրվա օրով առավելեւս պատրաստ են եւ ավելի մեծ հզորությամբ», – ասաց Արծվանիկի գյուղապետը:

Արծվանիկ գյուղից ռազմի դաշտ մեկնած Սոս Ղազարյանը զոհվել է ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Զոհված ազատամարտիկի եղբայրը` Ռուբեն Ղազարյանը, վստահեցնում է,որ 90-ականներից մինչեւ օրս հայի մարտական ոգին չի կոտրվել, երկու տասնյակ տարի անց էլ պատրաստ է նույն ոգով, նույն միասնականությամբ հակառակորդին հիշեցնել հայի ուժի մասին:  «Իմանալով հանդերձ, որ պատերազմը չի ավարտվել, մենք պատրաստ ենք ցանկացած իրադարձությունների զարգացման: Իմ մայրը 4 զավակ է ծնվել, որոնցից մեկը զոհվել է հայրենիքի համար, մյուս երեքն էլ անհրաժեշտության դեպքում  պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն մեր հայրենիքի, մեր հողերի եւ մեր ընտանիքների պաշպանության համար», – նշեց զոհված ազատամարտիկի եղբայր Ռուբեն Ղազարյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031