Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանյանի հպանցիկ անդրադարձին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներով է արձագանքում. Azatutyun.am

Օգոստոս 08,2014 16:32

Ադրբեջանի պաշպանության նախարարությունը ուրբաթ օրը պաշտոնական հայտարարություն է տարածել` Հայաստանի նկատմամբ սպառնալիքների հերթական չափաբաժնով:

«Մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երևանը», – ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:

Սպառնալիքները հնչել են` իբրև թե Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` Մինգեչաուրի ՀԷԿ-ի վերաբերյալ արած հայտարարությանն ի պատասխան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, իբր Օհանյանը հայտարարել է Մինգեչաուրի ՀԷԿ-ի վրա հնարավոր հարձակման մասին, և սպառնում է, թե հայկական կողմի գործողություններին իրենք ավելի կոշտ կպատասխանեն:

Հիշեցնենք՝ Մինգեչաուրի ջրամբարին երեկ միայն մի հպանցիկ անդրադարձ է եղել Հայաստանի կառավարության նիստի ընթացքում: Երբ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն առաջարկել է քաղպաշտպանության ծառայության չորս հազար հոգանոց խմբով աջակցել սահմանների պաշտպանությանը՝ հիմնավորելով, որ նույն կերպ վարվում է Ադրբեջանը, ահա այս առաջարկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձագանքել է` բացատրելով, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության զորքերը վերջին շրջանում հիմնականում պաշտպանում են Մինգեչաուրի ջրամբարը՝ մտավախություն ունենալով, որ հայկական կողմը կարող է այդտեղ գործողություններ իրականացնել։

Ահա Հայաստանի պաշտպանության նախարարի այս բացատրությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր նման ռազմատենչ հայտարարությամբ է արձագանքել:

Երևակայական հայտարարություններին արձագանքելուց բացի, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրական պայքարը իրենց երկրում այլախոհների դեմ և կոշտ ճնշումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:

Տաթեւիկ ԼԱԶԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031