Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ներկայացրած բողոքը մերժող ՄԻԵԴ այս վճիռը հստակ ուղերձ է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները չեն կարող անպատիժ մնալ

Նոյեմբեր 03,2026 17:44 Share
Աջակցեք aravot.am-ին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հավանաբար բոլորս հիշում ենք, որ այս տարվա հունիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում գլխատված հայ զինծառայողի գործով՝ արձանագրելով Ադրբեջանի կողմից թույլ տրված կոպիտ խախտումները։

Ադրբեջանը բողոք էր ներկայացրել այդ վճռի դեմ՝ ակնկալելով վերանայել արձանագրված խախտումները։ Սակայն նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը։

Փաստացի, հունիսի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ՝ դառնալով կարևոր նախադեպ նմանատիպ գանգատների քննության համար։

Այս վճիռը ոչ միայն արդարության վերականգնման կարևոր քայլ էր կոնկրետ տուժողների համար, այլև հստակ ուղերձ, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները չեն կարող անպատիժ մնալ, իսկ միջազգային արդարադատության միջոցով դրանց արձանագրումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ ապագա խախտումների կանխարգելման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել