Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բարի կամք ունեն. Պուտին. РИА Новости

Օգոստոս 10,2014 15:32

Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամք ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաճույքով հայտարարում եմ, որ և Ադրբեջանի նախագահն է ուշադրություն հրավիրել խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու վրա, և դուք (Հայաստանի նախագահ) նոր այդ մասին ասացիք», – ասել է Պուտինը՝ նշելով, որ բոլոր դժվարությունները հնարավոր է հաղթահարել, եթե բարի կամք կա:

«Ինձ թվում է, որ այդպիսի բարի կամք առկա է և ադրբեջանական ժողովրդի, և հայ ժողովրդի մոտ», – ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ Ղարաբաղի խնդիրը ժառանգություն է մնացել անցյալից՝ Խորհրդային միությունից և կոչ արել համբերություն, իմաստնություն և մեկը մյուսի նկատմամբ հարգանք ցուցաբերել խնդրի լուծմանը հասնելու համար:

ՌԴ նախագահը անդրադարձել է նաև նախօրեին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կայացած առանձին հանդիպումներին. «Փառք աստծո, մենք երեկ երեկոյան չէինք կենտրոնացել գործնական հարցերի վրա: Սակայն տարբեր թեմաների մասին խոսելու հնարավորություն կար: Ըստ իս, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի անկեղծորեն խոսվի ամենադժվար, ծանր հարցերի մասին, որոնք կապված են տարածաշրջանային խնդիրների կարգավորման հետ», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031