Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մամուլը թիրախավորել է Թուրքիայի արտգործնախարարին

Հոկտեմբեր 19,2026 13:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber.  Գլխաշորի արգելքի շուրջ քննարկումներից առաջացած թուրք-ադրբեջանական լարվածության հետևանքով ադրբեջանական մամուլում թիրախավորվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Մերձիշխանական «Qafqazinfo» կայքը հոկտեմբերի 17-ին հրապարակում էր արել՝ պնդելով, թե Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում գաղտնի հանդիպում է ունեցել «Երիտասարդների աջակցության հիմնադրամի» (GYF) անդամների հետ և տարբեր հանձնարարականներ տվել։ Ըստ հրապարակման՝ հիմնադրամը կապված է թուրքական հետախուզության հետ։

Նշվում էր նաև, թե Թուրքիան փորձում է Ադրբեջանում պատրաստել ազդեցության գործակալներ։ Թիրախավորվել էին նաև «Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը» (TİKA), «İHH» հումանիտար օգնության հիմնադրամը և Ազիզ Մահմուդ Հուդայի հիմնադրամը, որոնք կապվել էին Ադրբեջանում հետախուզական և ազդեցության գործունեություն ծավալելու մեղադրանքների հետ։ Հետագայում հրապարակումը հեռացվել է կայքից։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ և հերքել մեղադրանքները։ Դեսպանատունը նշել է, որ «Qafqazinfo»-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հրապարակումները զրպարտություն են և թուրք-ադրբեջանական հարաբերությունները վնասելու փորձ։

Դեսպանատան տեղեկացմամբ՝ Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում լուսանկարվել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանում օրինական կարգավիճակ ունեցող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հերքվել են նաև գաղտնի հանդիպման և հանձնարարականներ տալու մասին պնդումները։

«Հոդվածում տեղ գտած «ներքին գործերին միջամտելու ծրագրեր», «հետախուզական գործողություններ», «հեղաշրջման և քաոսի ծրագրեր» և «ազդեցության գործակալներ պատրաստելու» մասին արտահայտությունները միտումնավոր կեղծիքներ են, որոնց նպատակն է եղբայրական ադրբեջանցի ժողովրդին տրամադրել Թուրքիայի դեմ»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031