Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական՝ Սոչիի բլեֆը

Օգոստոս 11,2014 11:11

Պատերազմների հարցը՝ դիվանագիտական ճանապարհով լուծելը միշտ էլ ամենացանկալի միջոցն է և այդ իմաստով ողջունելի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Ալիև-Սարգսյան և Սարգսյան-Ալիև հանդիպումներին:

Սակայն, միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս համակարծիք էր այն մոտեցմանը, որ Ղարաբաղա-ադրբեջանական թնջուկը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սրանով արդեն այդ բանակցությունների իրական արդյունքի մասին ամեն ինչ ասված է, այնպես որ, ավելորդ է խոսել այդ հանդիպումների ժամանակ հնչած մնացած հարցերի և բարձրաձայնված այլ հանգամանքների մասին:

Մեկը հարցնող լինի. տո այ «ընկեր» Ալիև, եթե ուզում ես, որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, այդ դեպքում քեզ ո՞վ էր խնդրում սանձազերծեիր հերթական պատերազմը: Հո, աշխարհը հիմար չէ, որ օրը ցերեկով՝ աշխարհի աչքի առջև սկսել ես քո ճղճիմ պատերազմը և այսօր էլ նույն աշխարհի աչքի առջև՝ առանց գլուխդ կախելու, առանց կարմրելու հայտարարում ես, որ այս հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Ամոթ է: Նույնիսկ, որոշ կենդանիներ ամոթ ունեն: Հա, մենք էլ ենք լսել շատ տարածված հանրահայտ ֆրազը, որ ասում են՝ քաղաքականությամբ զբաղվելն անբարոյականություն է, բայց քո արածը՝ յոլդաշ Ալիև, ոչ թե անբարոյականություն է, այլ ……………… է: Գոնե, քո ժողովրդից ամաչեիր, որի զավակներին ուղարկում ես մսաղացի դեմ՝ մորթվելու:

Կանգ առ, քանի դեռ ուշ չէ: Իհարկե, դու մարդկային որոշ հատկանիշներ անտարակույս ունես, բացառությամբ՝ գոնե երկուսի՝ խիղճ և խելք: Սակայն, դրանք բավարար չեն և իզուր տեղը քեզ անմահ մի կարծիր:

Տիեզերքի և երկրի վրա միասին վերցրած մի անմահ կա, որն ըստ ձեր կրոնի՝ Ալլահն է: Եթե դու ես Ալլահը, դա արդեն այլ խնդիր է: Այդ դեպքում, փորձիր քո հարցերը լուծել Ադրբեջանի ժողովրդի: Մենք դրա հետ ոչ մի առնչություն չունենք և մի փորձիր խառնվել հայ ժողովրդի գործերին, թե չէ …

Հ.Գ. Վլադիմիր Պուտինի մասին ոչինչ չեմ ասում, քանզի բոլորին՝ ամեն ինչ տեսանելի է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՎԱՀԱՆ says:

    ինչ ասեմ ախպերներով հավաքվել էին սամբո էին նայում պուտինի համար

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031