Իսկ նիկոլյան մշակվող սահմանադրությունն ակնհայտ կապիտուլյացիա է, պետական հանցագործություն
Ալիևի կողմից, 2021-22 թվերին, շրջանառության մեջ դրվեց անհիմն, ՀՀ–ի համար պարտադիր կատարման պայման, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը համարվող Անկախության հռչակագիրը պարտադիր պետք է հանել ՀՀ Սահմանադրությունից, այլապես նա հրաժարվում է ՀՀ–ի հետ ստորագրել «խաղաղության» պայմանագիրը, որն ավելի շատ հիշեցնում է ՀՀ տոտալ կապիտուլյացիան:
Ալիևի տեղապահ փաստաբանը դարձած Նիկոլը օպերատիվ ձևով լծվեց այս առաջադրանքի կատարմանը և ձևավորեց նոր սահմանադրության մշակման հանձնաժողով, արդարադատության նախարար Ս. Գալյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Ցավալին այն է, որ նոր սահմանադրություն նախագծող նոր հանձնաժողովը ոտնահարելով նախագծման գիտապրակտիկ, պետականորեն ընդունված նորմերի ու կարգի տրամաբանությունը, այն է՝ ա) պետք է մշակել ՀՀ պետության Պետական ապարատի կառավարման համակարգ (ՊԱԿՀ) ստրատեգիական նպատակային խնդիրները, բ) պետք է սինթեզել այդ խնդիրները իրականացնող նոր ռացիոնալ ՊԱԿՀ և նրա կառավարման օրգանները ու կատարողական մեխանիզմները, գ) առաջին 2 խնդիրների անալիզի ու սինթեզի բազայի վրա, միայն ռացիոնալ նոր ՊԱԿՀ-ի վրա կարելի է մշակել ՀՀ Սահմանադրությունը։
Նոր սահմանադրությունը մշակող նոր հանձնաժողովը ա և բ կետերը թողած, իր աշխատանքը սկսել է վերջից՝ գ կետից։ Սա աբսուրդի ժանրից է։
Արձանագրենք հետևյալ փաստը, որ առանց ՊԱԿՀ ստրատեգիական նպատակային խնդիրների ձևավորման, առանց այդ խնդիրներից յուրաքանչյուրն իրականացնող կառավարման ստրուկտուր- ֆունկցիոնալ օրգանների ու նրանց հուսալի ու սինխրոն համագործակցությունն ապահովող կառավարման մեխանիզմի (ՊԱԿՀ-ի սինթեզի), հնարավոր չէ հին, փտած ՊԱԿՀ-ի քանդված ավերակների վրա, ստեղծել կենսունակ ու ադեկվատ գործող սահմանադրություն և նա անպայմանորեն կարժանանա նախորդ 3 սահմանադրությունների անփառունակ ճակատագրին։
Այս սահմանադրությունը ՀՀ-ի համար բոլոր վատթարագույնների մեջ, ամենավատթարագույն ընտրված տարբերակն է (mini-mini տարբերակը) լինելու։
Հռչակագրի հանումը ՀՀ Սահմանադրությունից, նշանակում է Արցախի խնդրի զրոյացում, Թուրքիայի դեմ հայկական հարցի, պահանջատիրության զրոյացում: ՀՀ-ն դառնում է 1991 թ.-ից սկսված ագրեսոր պետություն, կապված Արցախի օկուպացման հետ։ Փաստացի, Արցախի օկուպացիայի համար, Հաագայի դատարանի որոշմամբ, ՀՀ-ն Ադրբեջանին է մուծելու $152 մլդ ռազմատուգանք և թույլատրելու է 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցումը ՀՀ-ում: Բնականորեն $152 մլդ-ի ռազմատուգանքի փոխարեն Ալիևը կպահանջի ՀՀ տարածքի կեսից ավելին։ Իսկ սրան ավելացրած 300.000 ադրբեջանցու վերաբնակեցումը ՀՀ-ում, սա բնականաբար նշանակում է ՀՀ պետության տոտալ լուծարումը, ՀՀ-ի զրոյացումը։ Ահա թե ինչ նպատակներ են հետապնդում Նիկոլ Փաշինյան – Ալիև հակահայկական զույգը սահմանադրությունից հռչակագիր հանելու պարագայում։
ՀՀ-ում 2026թ․ օգոստոսի 27-ին տեղի ունեցավ շատ խոշոր պատմական կարևոր իրադարձություն։
Բանն այն է, որ ԱԺ-ի ամբիոնի մոտ հայտնվեց ԱԴ նախարար Ս․ Գալյանը, ԱԺ-ի պայթյունավտանգ իրադրության մեջ, որպես խաղաղության սպիտակ աղավնի և պատկառելի լրջությամբ ԱԺ-ին առաջարկեց նոր սահմանադրական փոփոխություն, շրջադարձային, ռեֆորմի մակարդակի, հզոր մի գաղափար, այն է, որ ԱԳՆ-ը վերանվանել ԱԳ և միջազգային առևտրի նախարարություն։ Ես չգիտեմ՝ ծիծաղեմ, թե ողբամ մեր պետության այս անմխիթար մակարդակի հետ կապված։
Փաստն այն է, որ սկսվել է ՆՓ-Ալիև նոր սահմանադրության մշակումը, որտեղ գործող 2015թ․ սահմանադրության էության միջուկի վրա, կատարել կոսմետիկ փոփոխություններ, ավելի ճիշտ կլինի ասել՝ սվաղի գործը, այսինքն, այն, ինչ ես կանխատեսում էի այս աշխատանքում: Այս նոր շինծու, աղավաղված սահմանադրության մեջ նոու խաուն կլինի այն, որ ՆՓ-Ալիև պայմանավորված ֆոկուսի արդյունքում կանհետանա ՀՀ սահմանադրության նախաբանը, հռչակագիրը։
Ես իմ Հզոր ՀՀ կառուցման նախագիծը, որը շատ ընդհանրական ձևով փորձել եմ ներկայացնել այս աշխատանքում, տասնյակ անգամներ ներկայացրել եմ վարչապետին, ԱԳՆ-ը նոր սահմանադրությունը նախագծող հանձնաժողովին, որոնք բացարձակորեն անտեսվել են։ Այսինքն, իշխանությունները «գերանը թողած՝ ընկել են չոփի հետևից»։ Խնդիրը նրանում է, որ նույնիսկ այդ չոփի մակարդակով ընդունակ չեն համակարգային, ողջամիտ որոշում կայացնելու։
Եթե խնդիրն այդքան մանրացել է, հասել ԱԳՆ-ի անվանափոխությանը, ապա եթե կարդացած լինեին «Հզոր ՀՀ-ի կառուցման անալիզը և սինթեզը» աշխատանքը, ապա այնտեղ ԱԳՆ-ին վերաբերվող հատվածում, ԱԳՆ-ի ստրուկտուր-ֆունկցիոնալ փոփոխությունների վերջում առաջարկվում է հայ ժողովրդի աշխարհով մեկ սփռված ռեալ ուժերը՝ սփյուռքը, ՀԱԵ-ին, հայկական լոբբիստական ու բարեգործական կոնսոլիդացիա, բոլոր ուժերը կենտրոնացել ԱԳՆ-ի հովանու ներքո և ԱԳՆ-ն վերանվանել «ԱՀՆ-ի և սփյուռքի» նախարարություն։ Այս կոնսոլիդացված ուժը կարող է նաև հզոր միջազգային տնտեսական նախագծեր բերել ՀՀ։
- Հզոր ՀՀ-ի կառուցման նախագծում ՊԱԿՀ-ի ստրուկտուր-ֆունկցիոնալ կառուցվածքում, իրականացնում է ոտից-գլուխ արմատական փոփոխություններ, որոնք մասամբ ներկայացված են այս աշխատանքում։ Իսկ գործադիր մարմնի մասնավորապես նախարարութունների մակարդակում առաջադրվում են նոր գյուղատնտեսության, կադրերի, աշխատանքի և սոցիալական ապահովության, արդյունաբերության և ինովացիոն տեխնոլոգիաների, մշակույթի, սպորտի, տուրիզմի, կրոնի նախարարությունները։ Օրինակ, Սինգապուրի համար կրոնի դերը, կապված սփյուռքի առկայության հետ, արդիական չէ, ինչպես ՀՀ-ում, սակայն պետությունն ունի կրոնի նախարարություն։
Եթե 2026թ. հունիսի 8-ի ընտրությունների արդյունքում Նիկոլը հայ ժողովրդին վախի, բթացման, հիպնոսացման, այլ տեխնոլոգիաներով, տեռորի ու շանտաժի մահակը ձեռքին կարողացավ դառնալ վարչապետ, ապա ես կասկածում եմ, որ նույն այդ տեխնոլոգիաները կիրառելով, տեռորով ու շանտաժով նա կարող է նաև անցկացնել ալիևյան այս նվաստացուցիչ սահմանադրությունը։
Անկախ ՀՀ-ի օրոք՝ 1995, 2005, 2015 թվերին գրված բոլոր սահմանադրությունները և սահմանադրական կարգը ապահովող սահմանադրական դատարանը, ՀՀ պետության ներսում, հայ ժողովրդի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և առանձնապես իշխանության հիերարխիկ ստրուկտուրայի բոլոր օղակներում կրում են, գտնվում են պասիվ, կրավորական, սառած վիճակում։ Բոլոր սահմանադրություններն էլ գրվել են իշխող կոռուպցիոն կառավարման համակարգերի (ԿԿՀ) պատվերով և նրանց թալանի շահերի պահպանման շրջանակներում։
Արձանագրենք, որ ՀՀ անկախության 35 տարիների ընթացքում, ինչպես ՀՀ պետությունը, այնպես էլ ՀՀ Սահմանադրությունը չեն ունեցել պետության զարգացմանը խթանող անհրաժեշտ նպատակային ստրատեգիական ծրագրեր ու խնդիրներ և համապատասխան գործող ՊԱԿՀ։
ՀՀ-ն անկախության 35 տարիներին գործող ՊԱԿՀ-ի, իշխանության ու հասարակության ցանկությունների, ծրագրերի ոչ սինխրոն համագործակցությունը բերել է ՊԱԿՀ-ի համակարգի ներսում լուրջ ճեղքվածքների, որոնք կոսմետիկ ճանապարհով հնարավոր չէ վերացնել։ Անհրաժեշտ է ՊԱԿՀ-ի զարգացման համար, նոր ստրատեգիական, ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական նպատակային խնդիրների մշակումը, այդ խնդիրները հնարավոր մաքսիմում ցուցանիշներով իրականացնող ՊԱԿՀ և այդ ռացիոնալ գործող ՊԱԿՀ-ի իրավական-սահմանադրական կոնցեպտի հսկման, գնահատման, կառավարման ստրուկտուր-ֆունկցիոնալ մեխանիզմի սինթեզը։
Նոր սինթեզվող ՊԱԿՀ-ը, ՀՀ իշխանությունները, որպես կառավարման սուբյեկտ և նոր նախագծվող սահմանադրությունը որպես նրա հսկող բաղադրիչ ածանցյալ օրգան, պարտավոր են ունենալ կառավարման օբյեկտի նկատմամբ հսկման, գնահատման, կոռեկտավորման կամ կառավարման լծակներ։
Ինչպես աշխարհի բոլոր սահմանադրությունները, այնպես էլ ՀՀ սահմանադրությունը գեղարվեստական ձևի ու ձևակերպումների մեջ անթերի է։ Սակայն, քաղաքակիրթ երկրների ու տգետ ավտորիատար-տոտալիտար երկրների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ քաղաքակիրթ երկրներում սահմանադրությունը ունի ծրագրված, համակարգային ադեկվատ բովանդակություն, որը մերվել է, մտել է, մխրճվել է, գործում է կյանքի բոլոր ոլորտներում, ու ակամայից, ինչպես մարդկանց գիտակցությունից անկախ, անտեսանելի գործում է գրավիտացիոն կամ մագնիսական դաշտը, այնպես էլ պետության սահմաններում գործում է սահմանադրական դաշտը։ Քաղաքակիրթ երկրներում, սահմանադրական ազդեցիկ ուժը գործում է երկրի սահմաններում, հսկում ու կառավարում է երկրի իրավաքաղաքական դաշտը, հսկում է իշխանությանը, չինովնիկներին, մարդկանց, իրենց իրավական բոլոր դրսևորումներում։
ՀՀ-ում սահմանադրական ու դատաիրավական ուժի ազդեցությունը շատ թույլ է, որի հետևանքով ոտնձգությունները, կոռուպցիան, սանձարձակությունները թե՛ մարդու իրավունքների պահպանման, թե՛ հասարակական կյանքում, թե՛ իշխանության հիերարխիկ ստրուկտուրայի բոլոր օղակներում և առանձնապես վերին էշելոններում, դարձել է սիստեմային, խրոնիկ անոմալ և բնականորեն դատաիրավական դաշտը դարձել է ամենակոռումպացված, դեգրադացված ու իռացիոնալ ոլորտները։ ՀՀ-ում գործող սահմանադրությունը ու սահմանադրական դատարանը գտնվում են պասիվ դիտողի դերում։ Մեր կողմից առաջադրված նոր Սահմանադրությունը պարտավոր է ակտիվացնի իր ազդեցությունը, ՊԱԿՀ-ում ու հասարակական կյանքում և դառնա ակտիվ, ազդեցիկ, պոզիտիվ խիստ ու դաժան, հսկի, գնահատի, կոռեկտավորի ու կառավարի պետական օրգանների գործունեության օրինականությունը։ Ես այսօր նման ռադիկալ փոփոխությունների համար ոչ մի կանխակալ նախադրյալ չեմ տեսնում թե՛ գործող սահմանադրության, թե՛ ՆՓ-ալիևյան նոր նախագծվող սահմանադրության մեջ։
Այսօրվա Սահմանադրական դատարանը, որը մսխում է 100 մլն դոլարներ, գործում է ստացիոնար, սառած, պասիվ ռեժիմում և բոլորովին տեղից իր հետույքը չի շարժում, իր նախաձեռնողականությամբ ոչ մի հակասահմանադրական գործ չի հարուցում, այլ միայն նստած սպասում է վարչապետի հերթական անօրեն հրահանգներին, թե ինչ հակասահմանադրական որոշումներ պետք է կայացնի ու անցկացնի։ Հեռու չգնանք՝ 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների անօրինականությունների հետ առնչվող սահմանադրական նորմերի խախտումների նկատմամբ, նրա կողմնակալ վերաբերմունքը ու որոշումը, որը ակնհայտ հակասահմանադրական էր։
Մեր կողմից մշակված ՊԱԿՀ-ի ու նրա բազայի վրա սինթեզված սահմանադրության մեջ դե ֆակտո և դե յուրե ՀՀ Սահմանադրությունը ու Սահմանադրական դատարանը պարտադիր պետք է դառնան պետական օրգանների ու չինովնիկների համար պատասխանատվության ամենաբարձրագույն օրգանը, չեղած ու չկայացած պատասխանատվության ինստիտուտը։ Համոզված եղեք, որ նիկոլյան սահմանադրության մեջ չի լինի, չի նախատեսվի պատասխանատվության ինստիտուտի ներդրման գաղափարը։
Շարունակելի
Հրայր Խառատյան
տեխ. գիտ. թեկնածու, թոշակառու
«Առավոտ» օրաթերթ
12.09.2026


















































