Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի ասուլիսը՝ իր դուստրերի ակումբում. «Հրապարակ»

Օգոստոս 14,2014 11:13

Երեկ լրատվամիջոցներին իր ստեղծագործական մտքի թռիչքով զվարճացրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Վերջինս իր հարյուր օրվա սցենարը բեմադրեց իր սեփականություն հանդիսացող՝ «Լեո 52» կոչվող կլուբում։ Շենքն իր սեփականությունն է, այնտեղ տեղակայված ակումբը՝ դուստրերի բիզնեսը։

– Դուք կարող եք ստանդարտներից շեղվել Ձեր անձնական կյանքում, բայց Դուք արդարադատության նախարարն եք, որքանո՞վ է ճիշտ Ձեր պաշտոնավարմանը վերաբերող ասուլիսը կազմակերպել Ձեր դուստրերին պատկանող կլուբում։

– էդ որտե՞ղ ա գրված, որտե՞ղ ա գրված, որ նախարարությունում պիտի լինի, որտե՞ղ։ Իսկ ես կարդացել եմ, որ տենց բան չկա, ու որ քաղաքական գործիչը կարող է բացօթյա էլ տա, ու մյուս անգամ խոստանում եմ բացօթյա տալ։

– Ես որեւէ տեղ չեմ կարդացել, բայց պաշտոնը ենթադրում է, որ Ձեր ասելիքը պիտի լինի Ձեր ղեկավարած գերատեսչությունում, համենայնդեպս՝ ոչ սեփական կլուբում։ Այսինքն, կարող է լինել նաեւ Ձեր տա՞նը։

– Մեծ հաճույքով հաջորդը տանը կանեմ, ես շատ լավ բակ ունեմ, ընդ որում՝ խոստանում եմ վերջում խորոված էլ սարքել, բարբիքյու՝ էսպես ասեմ, որ ժամանակակից լինի։

– Իսկ գուցե Ձեզ պատկանող կլուբը գովազդելո՞ւ նպատակով էիք այստեղ հրավիրել։

– Քլաբն ինձ չի պատկանում, ես տարածքի սեփականատերն եմ։

– Ձեր դոատրերին է պատկանում։

– Դե հիմա ի՞նչ կարեւոր ա դա, ասենք՝ դուստրերին ա պատկանում, հետո՞։ Ես եթե գովազդելու նպատակ ունեի, մի լավ կհյուրասիրեի Ձեզ:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031