Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում իրականացվում է բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգում

Օգոստոս 14,2014 11:53

Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման և բնակիչների հարմարավետության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: 2014 թվականին նախատեսված է վերանորոգել 727 մուտք: Ավելի քան 470-ում այդ աշխատանքներն արդեն ավարտված են: Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ:

Շենքերի մեծ մասում նորոգումները ներառում են բոլոր հարկաբաժինները: Վերանորոգման պատշաճ որակն ապահովելու և մուտքերը բնակիչներին երկար ծառայեցնելու համար աշխատանքների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն: Մայրաքաղաքում առկա շուրջ 5 հազար բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնք թեև բաժնային սեփականություն են և դրանցից յուրաքանչյուրի օժանդակ տարածքների նորոգման, բարեկարգման ու պահպանման պարտավորությունը բացառապես բաժնային սեփականատեր համարվող բնակիչներինն է, այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում և կոնկրետ ծրագրեր է իրականացնում առկա խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031