Լրահոս
Օրվա լրահոսը

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը 12 երկրներից Հայաստանը երկրորդ տեղն է գրավել. РИА Новости

Օգոստոս 16,2014 17:45

Հայ տանկիստները Ռուսաստանում անցկացվող տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության խմբային մրցույթում երկրորդ տեղն են գրավել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մրցույթն անցկացվել է օգոստոսի 4-ից 16-ը մերձմոսկովյան «Ալբինո» զորավարժարանում: Մասնակցել են 12 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Սերբիան, Անգոլան, Վենեսուելան և Հնդկաստանը:

Խմբային մրցույթում առաջին տեղը գրավել են ռուսները, որոնք գրանցել են 1 ժամ 13 րոպե արդյունք: Հայաստանը 1 ժամ 20 րոպե արդյունքով երկրորդ տեղն է զբաղեցրել: Երրորդ տեղը գրավել են Չինացիները, որոնք վերջնագծին են հասել 1 ժամ 30 րոպե 56 վայրկյանում:

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունը երկրորդ տարին է անցկացվում: Առաջին առաջնությանը մասնակցում էի ընդամենը չորս երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Այդ անգամ Հայաստանը վերջին տեղն էր զբաղեցրել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031