Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի աշխատանքի վերաբերյալ

Օգոստոս 25,2014 15:57 Share

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 828 հեռախոսազանգ, որից 679-ին տրվել է համապատասխան լուծում կամ սպառիչ պատասխան: Մնացյալ 149 հեռախոսազանգերով գրանցված խնդիրները, ելնելով լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունից, լուծման ընթացքի մեջ են: Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտները համակարգող պատասխանատուներին և ստորաբաժանումներին տվել է համապատասխան հանձնարարականներ`առկա հարցերն ուսումնասիրելու և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ գտնելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել