Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի «փակ» հանդիպումը

Օգոստոս 27,2014 12:57 Share

Ժամը 12-ին խորհրդարանում մեկնարկել է ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը: Հանդիպումն ընթանում է ՀՅԴ խմբակցությունում: Հիշեցնենք, «Ժողովուրդ» թերթն այսօր հրապարակել էր, որ հանդիպման նախաձեռնողը ԲՀԿ-ն է: ԲՀԿ-ն, ըստ հրապարակման, ցանկանում է ՀՅԴ-ից հստակ դիրքորոշում պահանջել`սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ այլք: Ընդհանուր թվով` յոթ պատգամավոր:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը հանդիպման ընթացքում դուրս եկավ՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը փակ է եւ մամուլի համար որեւէ հայտարարություն չի հնչելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել