Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Եղվարդ գյուղը՝ լքվելու սպառնալիքի առջեւ. «168 ժամ»

Օգոստոս 28,2014 11:42

Երևանի հարևանությամբ ՜գտնվող Եղվարդ քաղաքը բոլորին քաջ հայտնի է, հարուստներն այստեղ սիրում են ամառանոցներ կառուցել։ Իսկ ահա Մեղրիի տարածաշրջանի համանուն գյուղական համայնքը քչերին է հայտնի ու շատ քչերին է հետաքրքրում։ Անգամ ընտրությունների ժամանակ է այն անուշադրության մատնված։

Եղվարդցիներն ասում են, որ նախագահական վերջին ընտրությունների օրերին ոչ մեկն իրենց «դուռը չի թակել»։ Մինչդեռ գյուղի նախկին անունը Աղայուրտ է եղել՝ «աղայի բնակավայր», որ հետո խորհրդային տարիներին անվանակոչվել է Եղվարդ։
Սահմանամերձ այս գյուղը դարեր շարունակ դիմակայել է թշնամուն, արաբ, մոնղոլ և թուրք հորդաների կողմից բազմիցս ավերվել և վերականգնվել է։ Բայց այսօր Արցախյան պատերազմում հաղթանակած գյուղը հետզհետե դատարկվում է։ Եթե խորհրդային տարիներին այստեղ 320 երեխա էր դպրոց հաճախում, ապա այժմ ամբողջ բնակչության թիվն ընդամենը 270 է։ Շատ ընտանիքներ կողպել են իրենց տան դռներն ու մեկնել Կապան, Երևան կամ Ռուսաստան՝ ապրուստ վաստակելու հույսով։

«Փողոցները՝ փոշոտ, ասֆալտ չկա, լուսավորություն չկա, ջուր չկա… Սովետի մասին վատն են խոսում, բայց էնքան ջուր էին տալիս, որ փողոցներն էինք լվանում։ Սովետը թփուտները յուրացրել, արտ էր դարձրել, հիմա մեր արտերը թփակալել են։ Եթե էն ժամանակ 300 հա էին վարում, հիմա՝ հազիվ 40-50 հա։ Մեր դաշտերն անձրևի հույսին են, գյուղացիք էլ ապրում են անասուն պահելով,- ասում է 50 տարի գյուղում մանկավարժ աշխատած Արծվիկ Հայրապետյանն ու վրդովված շարունակում,- Մենք երկու հոգով՝ ամուսնուս հետ, երկրորդ կարգի հաշմանդամ թոշակառու ենք, մի կերպ ապրում ենք։ Բա ջահելներն աշխատանք չունեն, ո՞նց ապրեն։ Մեր կառավարությունն ինչի՞ է էս երկիրը վաճառել ՝ օդանավակայանը, հանքերը, հիմա էլ Համալիրն են վաճառում։ «Շուշաններին» տարել, 800 հազար փող են տալիս, փոխանակ էդ փողը բանվորներին տան, որ աղբանոցից հաց չհավաքեն։ Մենք ուրիշ բան չենք ուզում, աշխատանք ենք ուզում»։

Արծվիկ տատը 6 երեխա ունի՝ 2 աղջիկ, 3 տղա։ Բոլորը հեռացել են գյուղից։ Մեկ-մեկ թոռներն են ամռանը հյուր գալիս։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031